Ընթացիկ համար#43/2026
Համար

#29/2026

15 օգոստոսի, 2026 թ.

ԽմբագրականՆիկոլը վարչապետ է, եւ վե՞րջ…Եվ այսպես՝ ՀՀ իններորդ գումարման ԱԺ ընտրություններից հետո անցավ ավելի քան երկու ամիս, նորակազմ խորհրդարանն արդեն առաջին նիստերն է գումարել, բայց ընդդիմության ճամբարում, մեծ հաշվով, դեռ դալուկ անդորր է՝ եթե չհաշվենք նախորդ խորհրդարանից մեզ ծանոթ լեզվակռիվներն ու փոխադարձ կսմիթները: Ինչպես նման դեպքերում ընդունված է ասել՝ ընդդիմությունը կատակի տալով, հասավ այնտեղ, որտեղ հասավ՝ ետեւում թողնելով անօրինակարգ ընտրությունների, ձախողումների, հուսախաբությունների մի ծանր բեռ: Ո՞վ պետք է կրի սրա բարոյաքաղաքական պատասխանատվությունը, առանց որի հնարավոր չէ ձեւավորել առողջ քաղաքական համակարգ: Բայց սրան դեռ…15 օգոստոսի, 2026 թ.ՎերլուծականԻրանն է որոշողը՝ TRIPP-ը կաշխատի՞, թե՝ ոչՀՀ կառավարությունը հուլիսի 16-ի նիստում հավանություն էր տվել TRIPP նախագծով Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծին։ Եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ միջազգային պայմանագրով ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Մայր օրենքին, ապա Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վավերացման համար:Մանվել Սարգսյան15 օգոստոսի, 2026 թ.Ազատ ամբիոնՀայրենիքը հյուրանոց չէՈրքան շատ ենք ճանաչում մարդկանց ու ժողովուրդներին, այնքան ավելի մեծ են լինում ինչպես ոգեւորության, այնպես էլ հիասթափության առիթները։ Մենք սովոր ենք հայ ժողովրդի անցած պատմական հերոսական ճանապարհի մասին խոսել կենացներով ու հպարտությամբ, բայց միշտ խուսափում ենք բաց աչքերով նայել մեր ժողովրդի գործած սխալներին։ Ու երբ ճանաչում ենք ոչ միայն հերոսությունները, այլեւ սխալները, սկսում ենք ամոթ զգալ՝ մեծ ամոթ։ Մի քանի օրինակ պատմեմ միայն վերջին 100 տարվա կյանքից:Նաիրի Հոխիկյան15 օգոստոսի, 2026 թ.Շաբաթվա անցուդարձ8-15 օգոստոսի 2026թ.Վերջին օրերի ամենաքննարկվող թեման, որը երկար ժամանակ չէր իջնում եթերներից ու մամուլի էջերից, օգոստոսի 7-ին Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի եւ վեց եպիսկոպոսների նկատմամբ դատական գործընթացն էր: Պետք է խոստովանել, որ ամռան այս տապին փաթիլ-փաթիլ տեղացող ձյուն տեսնելը շատ ավելի հավանական էր, քան դատապարտյալի աթոռին նստած բարձաստիճան հոգեւորական տեսնելը, առավել եւս՝ կաթողիկոս: Նման տեսարանի, թերեւս, միայն Հայաստանում կարելի է հանդիպել եւ միայն փաշինյանական իշխանավարման օրոք: Պատահական չէ, որ շատերն առաջարկում են օգոստոսի 7-ը հռչակել «Ամոթի եւ խայտառակության օր»:15 օգոստոսի, 2026 թ.Գրքի մեկնությունՋենի Օ՛բրայեն «Կորած երեխաները»Պատերազմի ժամանակ մի բուժքույր՝ վտանգելով կյանքը, նացիստների օկուպացրած Գերնսիում պաշտպանում եւ փրկում է նորածին երեխաներին: Տասնամյակներ անց գտնված լուսանկարը բացահայտում է մոռացված ընտանեկան ճշմարտությունը: Գիրքը հիմնված է առանձնահատուկ համարձակություն դրսեւորած մի կնոջ իրական պատմության վրա: «Կորած երեխաները» վեպը պատմում է երկու կանանց մասին, որոնց ճակատագրերը կապված են անցյալի գաղտնիքով։15 օգոստոսի, 2026 թ.