#3/2018
26 հունվարի, 2018 թ.
ԽմբագրականԱնվտանգության երաշխիքը ինքնիշխանությունն էԱրդեն մի քանի շաբաթ է՝ մեր հանրության մի հոծ հատված տարբեր հարթակներում քննարկում է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի գտնվելու նպատակահարմարության հարցը։ Դեռեւս դեկտեմբեր ամսին այդ հարցի վերաբերյալ Հայաստանում ընդդիմադիր քաղաքական շրջանակների կողմից հրավիրվել էր կլոր սեղան, որտեղ մտքերի փոխանակության հետ մեկտեղ կոնկրետ գնահատականներ էին տրվել նշված իրավիճակին։ Իսկ օրեր առաջ հանրային ու քաղաքական մի խումբ գործիչներ տարածեցին հայտարարություն՝ ՀՀ վարչական մարմիններին առաջարկելով հստակ ժամանակացույցի հիման վրա Հայաստանից դուրս բերել ՌԴ սահմանապահ զորամիավորումները եւ Հայաստանի…
ՎերլուծականԻ՞նչ են հետապնդում գերտերությունները Մերձավոր Արեւելքում2017 թվականի սեպտեմբերի 25-ին անցկացված իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեն, դրան հաջորդած՝ Իրանի աջակցությամբ Իրաքի ուժերի կողմից Քիրքուք քաղաքի գրավումը եւ, ի վերջո, Սիրիայի Աֆրին նահանգում Թուրքիայի ռազմական էքսպանսիան էլ ավելի են համոզում, որ «Իսլամական պետության դեմ միջազգային գործողության» իրական նշանակալի արդյունքը դարձավ տարածաշրջանում քրդական գործոնի ակտիվացումը: Իրաքի եւ Սիրիայի փլուզման փաստերը ներունակորեն ծանրակշիռ խնդիրներ չեն աշխարհի ու տարածաշրջանի քաղաքական գործընթացների վրա ինքնուրույն ազդեցություն գործելու առումով: Դրանք ավելի շուտ լքված տարածքներ են, որոնք դաշտ…
Ազատ ամբիոնՔաղաքական այլընտրանքի բացակայությունըԵրկար տարիներ Հայաստանի քաղաքական կյանքի հիմնական նպատակը եղել է իշխանափոխությունը: Դա երբեմն հասնում է կուրյոզի, երբ որեւէ քաղաքական ուժի ներկայացուցչից, որին կասկածում են իշխանության հետ «ստվերային» կապերի մեջ, լրագրողները համառորեն պահանջում են հրապարակավ հայտարարել, որ իրենց նպատակն իշխանափոխությունն է: Դա նրանց «թեսթավորման» կոդն է: Որպես կանոն, նման պահանջները բավարարվում են, սակայն «իշխանափոխությունն» այդպես էլ չի կայանում:
Շաբաթվա անցուդարձՀունվարի 20-27Ընդդիմադիր «Ելք» խմբակցությունը դեմ կքվեարկի իշխող Հանրապետականի առաջադրած՝ Հայաստանի 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին: Այս մասին հունվարի 22-ին հայտարարել է ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Արարատ Միրզոյանը՝ շեշտելով, որ առաջիկայում Արմեն Սարգսյանի հետ կայանալիք հանդիպումն իրենց որոշման վրա չի ազդի: Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանը Սերժ Սարգսյանի առաջարկից հետո ժամանակ էր խնդրել՝ նշելով, որ ցանկանում է որոշում կայացնելուց առաջ հանդիպել խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ։
Գրքի մեկնություն«Ո՞ւր է իմ պանիրը»Սպենսեր Ջոնսոնի այս գիրքն այլաբանական պատում է՝ գրված բիզնես առակի տեսքով։ Այն հրատարակվել է 1998թ. սեպտեմբերին: Հեղինակը նկարագրում է փոփոխություն ցանկացած մեկի աշխատանքում կամ կյանքում եւ չորս տիպական արձագանքներ այդ փոփոխություններին՝ պանիր փնտրելիս երկու մկների ու երկու «փոքրիկ մարդկանց» վարքագծի միջոցով։ Բիզնես բեսթսելլերի վարկածով՝ գիրքը գրեթե հինգ տարի մնում էր ամենաշատ վաճառվող գրքերի եւ 200 շաբաթ «Փաբլիշերս Ուիքլիի» կոշտ կազմով գիտահանրամատչելի գրքերի ցանկում։ Այն վաճառվել է 26 միլիոն օրինակով՝ 37 լեզուներով, եւ աշխարհում ամենալավ վաճառվող բիզնես գրքերից մեկն է:
ՀարցազրույցԹուրքիան մեծացնում է ռազմական ներկայությունը Սիրիայում՝ նրան իրենից կախյալ պետության վերածելու համար. Հայկ Գաբրիելյան- Պարոն Գաբրիելյան, թուրքական բանակի ներխուժումը Աֆրին ի՞նչ խնդիր է լուծում՝ ահաբեկիչների դեմ օպերացիայի քողի ներքո: Ինչքանո՞վ հաջողվեց կոնկրետ այս գործողությունը: