#30/2020
12 սեպտեմբերի, 2020 թ.
ԽմբագրականԱրդիականացման պահանջԵրկրների կյանքում միշտ գալիս է մի ժամանակաշրջան, երբ անհրաժեշտություն է առաջանում իրականացնել պետության եւ հասարակության «վերբեռնում»` եթե համացանցային եզրութաբանություն օգտագործենք։
ՎերլուծականԱմուլսար. Հայաստանի բնության մխացող ցավըՎերջին երկուսուկես տարում Ամուլսարի շուրջ զարգացումները ոչ մի կերպ չեն կարողանում դուրս գալ տագնապի ու անորոշության օղակից: Ժամանակ առ ժամանակ իրար հաջորդող պարբերափուլերով կրքեր են շիկանում, կրքեր են մարում, սակայն խնդիրը շարունակում է մնալ չլուծված` արժանանալով թե´ բնապահպանների ու Ջերմուկի տարածագոտու բնակչության ցասումին, թե´ իրավիճակով մտահոգ մասնագետների եւ հանրության սուր քննադատությանը: Իսկ իրավիճակն իսկապես բավական խնդրահարույց է` կշեռքի մի նժարին դրված է երկրի տնտեսությունն անկումից փրկելու հրամայականը, մյուսին` ողբերգական հետեւանքներով հղի բնապահպանական աղետի վտանգը: Ինչպե՞ս…
Ազատ ամբիոնՊետական սկանդալ. նվիրված անձնագրեր` ո՞ւմ եւ ինչի համարԴիվանագիտական անձնագրերի սկանդալը շատ ավելի խորն է, քան կարող է թվալ առաջին հայացքից: Դա ուղիղ ճանապարհ է` հասկանալու այս իշխանության նոր մերձավոր շրջապատը, հետաքրքրությունների շրջանակը։
Շաբաթվա անցուդարձ5-12 սեպտեմբերիՆախորդ շաբաթավերջին ԱԺ-ն Կառավարության նախաձեռնությամբ գումարեց արտահերթ նստաշրջան: Օրակարգում «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության մասին» օրենքում փոփոխություններն էին եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը, որը հնարավորություն կտա չերկարաձգել արդեն մոտ 7 ամիս Հայաստանում ձգվող արտակարգ դրությունը եւ շարունակել իրականացնել կորոնավիրուսի դեմ հակահամաճարակային միջոցառումներ։ Կառավարությունը, մասնավորապես, առաջարկում էր անհրաժեշտության դեպքում կարանտին մտցնել եւ կիրառել սահմանափակումներ։
Գրքի մեկնությունՆիլ Ֆերգյուսոն, «Մեծ անկում»Ինչպե՞ս բացատրել երկրների տնտեսական անհավասարությունը: Ինչո՞ւ որոշ երկրներ ավելի հարուստ են, քան մյուսները կամ ինչո՞ւ որոշ երկրներում աշխատավարձն ավելի բարձր է, քան մյուսներում»։ Նիլ Ֆերգյուսոնը վերհանում է այս խնդիրները եւ ներկայացնում իր հիմնավորումներն ու բացատրությունները։