#30/2021
26 սեպտեմբերի, 2021 թ.
ԽմբագրականԵրբ չենք փորձում հասկանալ, դաս քաղել եւ վերափոխվելՄեկ տարի առաջ՝ սեպտեմբերի 27-ին, սկսվեց Արցախյան երկրորդ պատերազմը։ Այն շատերի համար անակնկալ էր, իսկ նրանց համար, ովքեր մասնագիտորեն հետեւում էին իրադարձություններին, անակնկալը միայն մարտական գործողությունների օրն ու ժամն էր։ Պատերազմի հավանականությունն իրականում մեծ էր. այդ մասին բացեիբաց հայտարարում էր Ադրբեջանի ղեկավարը, փակ ու բաց ձեւաչափերում խոսում էին գերտերությունների պաշտոնական ներկայացուցիչները՝ ԱՄՆ պետքարտուղար Բոլթոնը, Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը եւ մյուսները, ի վերջո՝ այդ մասին զգուշացնում էին կառավարությունների տեսակետներն արտահայտող փորձագետները։
ՎերլուծականԻնչո՞ւ խափանվեց Քոչարյանի մոսկովյան այցըՆախորդ շաբաթավերջին նախատեսված էր Ռոբերտ Քոչարյանի այցը Մոսկվա: ՀՀ երկրորդ նախագահը՝ որպես «Հայաստան» դաշինքի ղեկավար, պաշտոնական հրավեր էր ստացել «Եդինայա Ռոսիա» կուսակցության ղեկավարությունից` այցելելու Մոսկվա՝ երկու քաղաքական միավորների գործընկերային հարաբերությունների զարգացմանն ուղղված քաղաքական հանդիպումներ անցկացնելու համար։ Տեղեկությունը մամուլին հայտնել էր Երկրորդ նախագահի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը. «Սիրով ընդունել ենք հրավերը, եւ Ռոբերտ Քոչարյանն արդեն պլանավորել է մեկնել Մոսկվա այդ հանդիպումներին մասնակցելու նպատակով»,- ասել էր նա։ Միկոյանի խոսքով՝ այդ հանդիպումների…
Ազատ ամբիոնԾածուկ գրերի մասինԻնչո՞ւ ենք մի քանի դար, մի քանի տասնամյակ խարխափում, երկու ոտքով ընկնում օտարների լարած թակարդները, հետո հանկարծ ուշքի գալիս, ջանք թափում, կործանումից հազիվհազ փրկվում… Որպեսզի էլի մի քանի դար, մի քանի տասնամյակ խարխափենք…
Շաբաթվա անցուդարձ18-25 սեպտեմբերիԱնկախ Հայաստանը 30 տարեկան է։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեում Հայաստանի ժողովուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու եւ անկախ պետություն ստեղծելու օգտին։
Գրքի մեկնությունՌոբերտ Մուզիլ, «Հինգ կին»«Հինգ կին». Ռոբերտ Մուզիլի սիրային այս պատմաշարում ամփոփված են հեղինակի «Միացումներ» եւ «Երեք կին» ժողովածուներում ընդգրկված բոլոր հինգ ստեղծագործությունները, որոնցում թեեւ ընդգծվում է կանացի կերպարների առաջնահերթ կարեւորությունը, բայց գրողի ուշադրությունն էապես բեւեռված է տղամարդու հոգեմտավոր կարողությունների, այրամարդու ներաշխարհի բացահայտմանը: