Ընթացիկ համար#43/2026
Համար

#30/2024

31 օգոստոսի, 2024 թ.

ԽմբագրականՍյունյաց սեպըՀանրակրթական դպրոցների 8-րդ դասարանի պատմության նոր դասագրքում տեղ է գտել վիճահարույց մի հատված, ըստ որի՝ XIX դարասկզբին Ռուսաստանը բռնակցել էր Արեւելյան Հայաստանը: Մեծ աղմուկ էր բարձրացել, եւ Ռուսաստանն իր արտաքին քաղաքական գերատեսչության մակարդակով դիմել էր պաշտոնական Երեւանին՝ կոչ անելով չհրապարակել նմանատիպ ապատեղեկատվություններ ու չխեղաթյուրել պատմությունը: ՀՀ-ից, կարծես թե, խոստացել էին վերանայել դասագիրքը եւ շտկել խնդրո առարկա ձեւակերպումը:31 օգոստոսի, 2024 թ.ՎերլուծականՓաշինյանն ուզում է «ջրել» ՀռչակագիրըՀՀ Սահմանադրությունից եւ Անկախության հռչակագրից խոսելու առիթը օգոստոսի 23-ին ինքնաբերաբար ներկայացավ, եւ Նիկոլ Փաշինյանն այդ բարեպատեհությունը բաց չթողեց: Ճիշտ է՝ Հռչակագրի ընդունման հերթական տարեդարձին նվիրված ուղերձն այս անգամ չհամեմվեց «կարմիր շորի ու ցլի» նկարագրությամբ, «կադաստրի թղթի» տառապագին փնտրտուքով, հայրենիք-պետություն հակադրության անպտուղ ինքնաբանավեճով կամ պատմական եւ իրական Հայաստանների շուրջ մանվածապատ մտորումներով, բայց ուղերձի «փայլը» դրանից չտուժեց: Ավելին՝ այն ճոխացվեց Հայաստանի ապագա օրհներգի բանաստեղծական շնչով: Բայց ամեն ինչի մասին՝ հերթով:Գեւորգ Բրուտենց31 օգոստոսի, 2024 թ.Ազատ ամբիոնԵրբ աշխարհից մեկուսացած Արցախը կուլ էր գնում (մաս 2)(Սկիզբը՝ նախորդ համարում)Նատաշա Պողոսյան31 օգոստոսի, 2024 թ.Շաբաթվա անցուդարձ24-31 օգոստոսի 2024թ.Անցած կիրակի օրն արտառոց դեպք է գրանցվել Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։ Ըստ ArmLur.am-ի՝ Ռուբինյանց 2 հասցեի շենքերից մեկի 9-րդ հարկից խնձոր են նետել Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ, որն այդ պահին թիկնապահների մի խմբով այցի էր եկել այդ շենքում բնակվող հարազատին։ 9-րդ հարկի բնակիչը՝ 71-ամյա արցախցի Ալբերտ Առուստամյանը, շենքի բակում տեսնելով նրան, ձեռքին եղած խնձորը պատուհանից նետել է ներքեւում հավաքվածների կողմը, որոնց կենտրոնում Փաշինյանն էր: Ականատեսների պատմելով՝ միջադեպի առաջին վայրկյաններին թիկնազորայիններն անմիջապես պառկել են գետնին՝ մարմիններով ծածկելով գլխավոր թիրախին:31 օգոստոսի, 2024 թ.Գրքի մեկնությունՏիգրան Եկավյան «Արեւելքի փոքրամասնություններ»Համաշխարհայնացման արդի թոհուբոհում քաղաքակիրթ հանրությունը չի ուզում նկատել, թե ինչպես է յուրովի շարունակվում հայերի, հույների, ասորիների, եզդիների անցյալ դարասկզբի ցեղասպանությունը, այդ ազգային փոքրամասնություններն ինչպես են իրենց իսկ բնօրրանում պարբերաբար ենթարկվում սպանդի, իսկ վերապրողները ակամա դառնում են վտարանդիներ: Այլ կերպ ասած՝ քրիստոնեության նախահայրենիքը, որի փրկությամբ զորաշարժի էին եկել դեռեւս խաչակիրները, յուրացնում են մուսուլմանները:31 օգոստոսի, 2024 թ.