#31/2018
14 սեպտեմբերի, 2018 թ.
ԽմբագրականԸնտրություններ՝ սեւ-սպիտակ բեմազարդերովԵրեւանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի մեկնարկը նշանավորվեց Ազգային անվտանգության ծառայության եւ Հատուկ քննչական ծառայության ղեկավարների միջեւ հեռախոսային խոսակցության աղմկահարույց հրապարկմամբ: Այս գործողությունն ակնթարթորեն որոշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմի նախընտրական քարոզչության հայեցակարգը: Հանրահավաքում նա հայտարարեց, որ երկրի քաղաքական ուժերը բաժանված են «սեւերի» ու «սպիտակների», եւ առաջիկա ընտրությունների իմաստը հեղափոխության ու հակահեղափոխության միջեւ ընտրություն կատարելն է:
ՎերլուծականԵրբ խոսում են տերերը, ճորտերը լռում ենՀայ-ռուսական հարաբերությունների մասին այսօր խոսելիս՝ մեր հանրության շրջանում հաճախ անորոշություն է նկատվում, քանզի «թավշյա» հեղափոխությունը դարձել է շրջադարձային մի կետ, որն այդ հարաբերություններում առաջ է բերել նախկինում երկու պետությունների միջեւ եղած փոխառնչությունների տրամաբանությունից դուրս նոր երանգներ: Ինչպես ընդունված է ասել՝ իրավիճակ է փոխվել։ Ուստի ներկայում շատերն են փորձում հասկանալ, թե ի վերջո ինչպիսի վիճակ ու հեռանկար գոյություն ունեն հայ-ռուսական հարաբերություններում։
Ազատ ամբիոնԻնքնիշխանությունը մանրադրամ չէՆախկին վարչակարգի համար Հայաստանի ինքնիշխանությունը զուտ վերացական հասկացություն էր եւ հաճախ` առեւտրի առարկա: Ինչպես գույքն էր պարտքի դիմաց հանձնվում, այնպես էլ ինքնիշխանությունը` վարչակարգի իշխանության դիմաց: Երբ երկրի ղեկավարն ընտրվում էր ոչ թե քաղաքացիների կողմից, այլ իշխանական բուրգի գագաթին էր հասնում ներքին պայմանավորվածությունների եւ արտաքին աջակցություն ստանալու միջոցով, պարզ էր դառնում, որ պետությունը եւ պետականությունն ինքնաբերաբար ետ էին մղվում` ընդհուպ մինչեւ չգոյության սահման:
Շաբաթվա անցուդարձՍեպտեմբերի 8-15Անցած շաբաթավերջին` սեպտեմբերի 8-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա, որտեղ նույն օրը հանդիպում է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որը երրորդն էր նրա վարչապետության ընթացքում: Կրեմլի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ «քննարկվել են ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների զարգացման առանցքային հարցերը, ինչպեսեւ համագործակցությունը եվրասիական տարածքում, մասնավորապես՝ ԵԱՏՄ-ում եւ ՀԱՊԿ-ում»։ Դռնփակ բանակցություններից առաջ Փաշինյանը փաստել է, որ «կան խնդիրներ», միաժամանակ վստահություն հայտնել, որ դրանք անլուծելի չեն: Իր հերթին` Պուտինը նշել է, որ…
Գրքի մեկնությունՄուշեղ Բաբայան, «Հորիզոնին չհասած»Պատմվածքների հիմքում կարեւորվում է աշխարհի բոլոր ճամփաներից ամենալավը՝ տուն տանող ճանապարհի գաղափարը: Բաբայանական ոճին հատուկ՝ պատմվածքների առանցքում հայ մարդու կյանքն է, հասարակ գյուղացուց մինչեւ բարձր պաշտոնյա, հայրենիքը ցավով թողած հայի ու հայրենիքում նրա կարոտից տանջվող մարդկանց պատմությունը, ծանր կյանքից չարացած մարդկանց փոխարաբերություններն էլ ներկայացված են հումորային նրբերանգներով: