#31/2019
20 սեպտեմբերի, 2019 թ.
ԽմբագրականԼուրջ խոսակցության ժամանակը հասունացել էՀայաստանում աղմկահարույց պաշտոնանկություններ են սկսվել։ Հայկական հեղափոխության «Ձերժինսկին»՝ Վանեցյանը, եւ Փաշինյանի վստահությունը վայելող ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հրաժարականներ են ներկայացրել։ Երկուսն էլ հրաժարականների պատճառների մասին խոսելիս շեշտել են «սպայի պատվի» գործոնը։ Պետք է հասկանալ, որ հրաժարական ներկայացնելով` պաշտպանել են սպայի` իրենց պատիվը։ Մամուլը լի է ապագայում սպասվող նոր հրաժարականների մասին կանխատեսումներով, իսկ հանրությունը չի կարողանում կողմնորոշվել նոր իրողություններում։ Ի՞նչ է Հայաստանում փոխվում` տակավին անհասկանալի է, բայց այն, որ կտրուկ փոփոխություններ են…
ՎերլուծականԿուսակցությունների մասին օրենքի հայեցակարգային մոտեցումները«Իմ քայլը» խմբակցությունը նախաձեռնել է Կուսակցությունների մասին օրենքում փոփոխություններ կատարելու գործընթաց։ Հիշեցնենք, որ 2016 թվականի դեկտեմբերի 16-ին ԱԺ կողմից ընդունվել է «Կուսակցությունների մասին Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքը», որն, ի տարբերություն նախորդ օրենքի, ավելի է ազատականացվել, իսկ կուսակցություն գրանցելու կարգը` դյուրացվել։ Առաջին հայացքից պետք է տարօրինակ թվար, թե իշխանության կենտրոնացման ժամանակաշրջանում ինչու էին ազատականացնում այդ հույժ կենսական օրենքը, սակայն հարցի մեջ խորանալով` հասկանալի է դառնում, որ այն ժամանակվա իշխանությանը պետք էր օրենք, որը…
Ազատ ամբիոնՀայաստանը չպետք է դարձնենք հումքային կցորդՍեպտեմբերի 16-ին հրավիրված՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամլո ասուլիսում հատուկ ուշադրություն դարձվեց հանքարդյունաբերությանը, ոլորտի խնդիրներին ու դրանց հաղթահարման ուղիներին: Արծարծվեցին ոչ միայն Ամուլսարի, այլեւ ՀՀ-ում գործող այլ մետաղական հանքավայրերի խնդիրները: Հանքարդյունաբերությունը մեր տնտեսության հիմնասյուներից մեկն է: Բավական է ասել, որ երկրի պաշտպանական արդյունաբերության զարգացումը եւ սպառազինության գնումը ֆինանսավորվում են հիմնականում գունավոր եւ թանկարժեք մետաղների վաճառքից ստացված շահույթից:
Շաբաթվա անցուդարձ14-21 սեպտեմբերիՍեպտեմբերի 16-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հերթական մամլո ասուլիսով, որը տեղի է ունեցել Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում:
Գրքի մեկնությունՌոբին Շարմա, «Վանականը, որը վաճառեց իր «ֆերարին»»Գիրքը հասցեագրված է բոլոր նրանց, ովքեր ուզում են փոխել իրենց մտածելակերպը, չեն վախենում դժվարություններից եւ փորձում են կյանքում առաջ գնալ ու հասնել հաջողությունների: