#31/2021
3 հոկտեմբերի, 2021 թ.
ԽմբագրականԱրցախյան պատերազմը բացեց «Պանդորայի արկղը»Հարավային Կովկասում ընթացող վերադասավորումները մեր տարածաշրջանում նոր իրավիճակ են ստեղծել, ինչը կարող է որոշիչ ազդեցություն ունենալ Մերձավոր Արեւելքից մինչեւ Միջին Ասիա ընկած տարածագոտու ապագայի համար։ Ակնհայտ է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը չէր արտացոլում Արցախի հարցում գերակա շահեր ունեցող երկրների ցանկը։ Այժմ պարզ է դառնում, որ Ռուսաստանից բացի, առանցքային խաղացողներ են նաեւ Թուրքիան եւ Իրանը, որոնք վերոնշյալ ցանկում ներկայացված չէին։ Պատերազմից հետո իրավիճակը փոխվել է, առաջին «ջութակների» դերում են Ռուսաստանն ու Թուրքիան, իսկ սեփական իրավունքների մասին հայտարարող Իրանն իր զորքերը մոտեցրել է…
Վերլուծական«Ազդակներ», որոնք կարող են կործանարար լինել Հայաստանի համարՎերջին ժամանակներս թե՛ քաղաքական ու փորձագիտական շրջանակներում եւ թե՛ հանրային խոսույթում մեծապես աշխուժացել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ խոսակցությունները: Թեման, ինչպես հայտնի է, բացել էր Նիկոլ Փաշինյանը, ով օգոստոսի 20-ին ՀՀ կառավարության նիստում՝ անդրադառնալով տարածաշրջանային խաղաղության օրակարգին, նշել էր, որ Թուրքիայի կողմից կան որոշակի դրական ազդակներ։ «Մենք այդ ազդակները կգնահատենք եւ դրական ազդակներին դրական ազդակով կպատասխանենք»,- ասել էր Փաշինյանը, սակայն չմանրամասնելով, թե ինչ դրական ազդակների մասին է խոսքը:
Ազատ ամբիոնՄարտնչող տգիտություն. ոչ թե Էյվազլի, այլ ՈրոտանՕրերս ՀՀ Տավուշի գյուղերում ցավով նկատեցի, որ մարդիկ իրենց պատմական հայրենիքի տեղանունները հիմնականում կոչում են ադրբեջանական տարբերակներով։ Նույնիսկ Բերդ քաղաքին կից Տավուշ գյուղի մասին խոսելիս նշում են ադրբեջանական անունը՝ Թովուզ։
Շաբաթվա անցուդարձ25 սեպտեմբերի - 2 հոկտեմբերիՍեպտեմբերի 27-ը հայ ժողովրդի պատմության սեւ էջերից է: Ուղիղ մեկ տարի առաջ այդ օրը, առավոտյան ժամը 7։10-ին, Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Արցախի Հանրապետության դեմ՝ միաժամանակ շփման գծի ողջ երկայնքով օդուժի, հրետանու, ԱԹՍ-ների կիրառմամբ հրթիռակոծելով խաղաղ բնակավայրերը։ Թուրք–ադրբեջանական ուժերի սանձազերծած պատերազմի առաջին օրը ՀՀ-ում եւ Արցախում հայտարարվեց ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք։
Գրքի մեկնությունԲենիտո Պերես Գալդոս, «Ալմա»«Օտար գիր» մատենաշարով լույս է տեսել XIX դարի իսպանացի մեծագույն գրող Բենիտո Պերես Գալդոսի «Ալմա» վեպը (1895), որը «հոգեւոր վեպեր» կոչվող շարքից է: Իսպաներենից այն թարգմանել է Կառա Չոբանյանը: