#31/2023
9 սեպտեմբերի, 2023 թ.
ԽմբագրականՄեծ մոլորություն, որը կարող է Հայաստանի վերջի սկիզբը դառնալԱշխարհում եւ մեր տարածաշրջանում ճակատագրական փոփոխություններ են տեղի ունենում: Հին աշխարհը փլուզվում է, եւ այդ փլուզումն ուղեկցվում է պատերազմների, տնտեսական գլոբալ պայքարի, նոր ուղիների փնտրտուքի ու հին հաղորդակցությունների սառեցման գործընթացներով: Պատահական չէ, որ ներկայումս տեղի ունեցողը համեմատում են Առաջին աշխարհամարտի իրադարձությունների հետ: Հարավային Կովկասը դարձել է աշխարհաքաղաքական համընդհանուր մրցակցության թատերաբեմերից մեկը:
ՎերլուծականՈրքանո՞վ է արդարացված ավելորդ ոգեւորությունը2020 թվականի նոյեմբերի 9-ին զինադադարի կնքումից անմիջապես հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, ի լուր աշխարհի, հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի խնդիր այլեւս գոյություն չունի, եւ բոլորը պետք է հաշտվեն Ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքների հետ։ Ավելի ուշ նա իր երկրի դիրքորոշման մեջ մտցրեց եւս մեկ հիմնարար թեզ. «Չնայած Հայաստանի կողմից ադրբեջանական հողերի 20 տոկոսի երեսնամյա օկուպացմանը, Ադրբեջանն առաջարկում է խաղաղության պայմանագիր կնքել»։ Այս թեզը հետագայում դարձավ ՀՀ-ի եւ ԼՂ-ի նկատմամբ քաղաքականության կենտրոնական առանցքը։
Ազատ ամբիոնԱրցախյան օրագիրՀաճախ էի լսում՝ Արցախում դասեր լինելո՞ւ են… Մեր պատմությունն եմ հիշում, երբ ցեղասպանվող, Դեր-Զորի անապատ քշված հայ մայրը ավազի վրա էր հայերեն տառերը սովորեցնում իր զավակին, երբ հայրենիքի համար կյանքը նվիրաբերող հայը վերջին շնչում իր արյամբ է հայերեն տառեր գրել՝ հավերժ հայեցի ապրելու պատգամը հղելով եկող սերունդներին։
Շաբաթվա անցուդարձ2-9 սեպտեմբերի 2023թ.Սեպտեմբերի 2-ը Արցախի անկախության 32-րդ տարեդարձն է: Այդ օրը Երեւանի Ազատության հրապարակում կայացավ ընդդիմության հանրահավաքը՝ հաջակցություն շուրջ ինն ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախի Հանրապետության եւ նրա ժողովրդի: «SOS Արցախ» կարգախոսով հանրահավաքին ներկա էին նաեւ ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը: Ամենայն հայոց կաթողիկոսի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ հայրապետի օրհնությունը, սերը, քաջալերանքը եւ աղոթքն էր հավաքի մասնակիցներին բերել Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Նա հայտարարեց, որ Արցախի ինքնորոշման իրավունքն անսակարկելի է:
Գրքի մեկնություն«Դրսեկը» Նարինե Աբգարյան«Դրսեկը», Նարինե Աբգարյան, գեղարվեստական, ռուսերենից թարգմանությունը՝ Սամվել Գասպարյանի, 256 էջ, «ՆյուՄեգ», 2022թ.: