Երկուշաբթի, Նոյեմբերի 25, 2024

Գրքի մեկնություն

«Դրսեկը» Նարինե Աբգարյան

անգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղանգործուն աստղ
 

«Դրսեկը», Նարինե Աբգարյան, գեղարվեստական, ռուսերենից թարգմանությունը՝ Սամվել Գասպարյանի, 256 էջ, «ՆյուՄեգ», 2022թ.:

Սա կիսազավեշտական դրվագներով պատմություն է մի հպարտ ու դեռատի աղջկա մասին, որը հախուռն 90-ականներին թողնում է իր լեռնային, գողտրիկ հայրենիքն ու գնում՝ Մոսկվան նվաճելու: Ամեն դրսեկ իր Մոսկվան ունի: Վեպի հերոսուհու Մոսկվան բոլոր այն մարդիկ են, որոնց հետ ծանոթացնում է այդ խելահեղ քաղաքը: Այդ մարդիկ հերոսուհուն սիրում են, պաշտպանում, ուղեկցում են անծանոթ փողոցներով, որոնց մասին գիտեն միայն տեղացիները, բայց ոչ երբեք՝ դրսեկները:

Գիրքը «դրսեկ-ներսպրծուկի» կյանքի մի փոքրիկ հատվածի մասին է, որը, գուցե, անծանոթ է մեծ քաղաքների բնակիչներին: Զվարճալի ու մի քիչ էլ դառն է օտարականի կյանքի այդ հատվածը, որի շնորհիվ հերոսուհին կայանում է որպես դրսեկ եւ որպես մոսկվացի:

Մարդու կյանքում միշտ տեղ կա սխրանքի համար: Մի սխրանքը արտագաղթելու որոշում կայացնելն է, երկրորդը՝ նոր հայրենիքը ընդունելն ու սիրելն է այնպիսին, ինչպիսին է այն՝ իր բոլոր լավ ու վատ կողմերով: Եվ այդ դեպքում նոր հայրենիքն անպայման պատասխանում է փոխադարձ սիրով: Անպայման:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

ՀՀ, Երևան 0033, Երզնկյան 75

Հեռ.՝

+374 10 528780 / 274818

Էլ. փոստ՝

info@acnis.am

Վեբկայք՝

www.acnis.am

Հոդվածագիրների տեսակետները կարող են չհամընկնել ՌԱՀՀԿ դիրքորոշումներին:

Արտատպման դեպքում հղումը «ACNIS ReView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսին պարտադիր է: