#31/2025
30 օգոստոսի, 2025 թ.
ԽմբագրականԶանգ՝ ԹրամփինOգոստոսի 15-ին Ալյասկայում երկու միջուկային գերտերությունների՝ Ռուսաստանի Դաշնության եւ Միացյալ Նահանգների ղեկավարների հանդիպումները շարունակում են մնալ աշխարհի ուշադրության կենտրոնում`դառնալով բոլոր մակարդակի հարթակների ամենաքննարկվող նյութը: Արդեն երեքուկես տարի տեւող Ռուս-ուկրաինական (կամ ՌԴ-Հավաքական Արեւմուտք) պատերազմի դադարեցման օրակարգով Պուտին-Թրամփ բանագնացությունը, խոշոր հաշվով, համաշխարհային անվտանգության հարաճուն խնդիրները կարգավորելու, մոլորակի բազմաթիվ ծագերում խաթարված խաղաղությունը վերահաստատելու մասին էր:
ՎերլուծականՍյունիքի «զրահապատ գնացքը»Ինչո՞ւ Թրամփը կանչեց Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչներին Սպիտակ տուն։
Ազատ ամբիոնՊետք չէ թուր ճոճել…Հարցս Արցախից բռնատեղահանվածներին կհետաքրքրի, թե բնակարանատերերը ե՞րբ են մի քիչ վարձավճարներն իջեցնելու։ Երբ պետությունը գումար էր տալիս, չէինք հասցնում «երեսին նայել», անմիջապես հայտնվում էր սեփականատերերի բռան մեջ, երբեմն էլ չէր բավարարում, մենք էինք ավելացնում։ Այս երկրի իշխանականները շռայլություն համարեցին «40+10» ծրագրով բնակվարձը, որը հետո դարձավ 40 հազար, մեր օրերում խոցելի խմբերի համար՝ 30 հազար դրամ մինչեւ այս տարվա դեկտեմբերի վերջը։
Շաբաթվա անցուդարձ23-30 օգոստոսի 2025թ.Անցած շաբաթ օրը նշանավորվեց Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի 35-րդ տարեդարձով: Ուղիղ երեսունհինգ տարի առաջ, երբ համազգային ցնծության ու խանդավառության պայմաններում ընդունվում էր մեր Անկախության ծննդյան վկայականը՝ Հռչակագիրը, ոչ ոքի մտքի ծայրով անգամ չէր անցնում, որ նրան պաշտպանելու անհրաժեշտություն երբեւէ կառաջանա, այն էլ՝ ՀՀ իշխանությունից: Ավելի ստույգ՝ հետանկախական իշխանությունների չորրորդ սերնդից, որն ամենաերիտասարդը լինելով՝ ամենաանհաջողը դուրս եկավ բոլոր առումներով: Նա մեզ ողբերգական ելքով 44-օրյա պատերազմ բերեց, որը կարող էր եւ չլինել:
Գրքի մեկնությունՀովիկ Չարխչյան «Երկիր անավարտ»«Երկիր անավարտ» վեպն անմիջապես հայտնվեց ընթերցողների ուշադրության կենտրոնում: Նման հետաքրքրությունն առաջին հերթին պայմանավորված է գրքի բովանդակությամբ, ուր ներկայացվում են մեր ժամանակների խնդիրներն ու մտահոգությունները, հանրային ընկալումների հակասությունները, դժվարին իրավիճակներում ելքեր որոնելու ջանքերը: