Ընթացիկ համար#43/2026
Համար

#32/2024

14 սեպտեմբերի, 2024 թ.

ԽմբագրականԻ՞նչ է ազատությունը«Հեղափոխությունը մեզ ազատություն է բերել»; «Ով դեմ է ազատությանը՝ ստրուկ է»; «Մեզ ցանկանում են ետ տանել դեպի նախկին՝ անազատության ժամանակներ»; «Նիկոլը մեզ ազատություն է պարգեւել». նմանատիպ տեսակետներ կարելի է հաճախակի լսել իշխանական եւ մերձիշխանական շրջանակներից ու նրանց ծառայող «ֆեյքերից»:14 սեպտեմբերի, 2024 թ.ՎերլուծականԻլհամը Հայաստանին «բմբլահան անելու» նոր ծրագի՞ր է մտմտումԲոլոր նախանշանները մատնում են, որ Ադրբեջանը պատրաստվում է նոյեմբերի 11-22-ը Բաքվում կայանալիք՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների խորհրդաժողովի 29-րդ նստաշրջանը, ավելի կարճ՝ COP-29-ը, դարձնել լավ բեմականացված թատերական ներկայացում: Փորձ է արվելու աշխարհին ի տես կերպավորել Ադրբեջանը՝ իբրեւ քաղաքակիրթ պետություն, իսկ Իլհամ Ալիեւին՝ իբրեւ համաշխարհային առաջնորդի: Թե որքան կհաջողի շոուն՝ կախված է սցենարի հեղինակի ստեղծագործական երեւակայությունից եւ գլխավոր դերակատարների ջանադրությունից:Գեւորգ Բրուտենց14 սեպտեմբերի, 2024 թ.Ազատ ամբիոնԱզգայինը պանծացնելու ձգտումով42 տարի անց նայեցինք միմյանց դեմքերի, գրկախառնվեցինք՝ երբեմն իրար ուշադիր զննելուց հետո։ Մի ընտանիք էինք, որ «մենք»-ի գիտակցությամբ հավաքվել էինք` հասկանալով, որ հեռու թե մոտիկ՝ այդ տարիներին ինչպես էլ դասավորվել է մեր կյանքը, հայրենիքին պարուրած դառնագույն վիշտը միշտ մեզ ուղեկցել է։ Կուրսի «աղջիկներից» Լիլյա Մկրտչյանը, Վալենտինա Վահանյանը եւ Հասմիկ Ավանեսյանը Ռուսաստանից էին եկել, որտեղ բնակվում եւ աշխատում են։ Որ մանկավարժի աշխատանքը Հասմիկին ուղեկցել է նաեւ օտարության մեջ, շատ ողջունելի էր։Նատաշա Պողոսյան14 սեպտեմբերի, 2024 թ.Շաբաթվա անցուդարձ7-14 սեպտեմբերի 2024թ.Սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած՝ 8-րդ գումարման ԱԺ ութերորդ նստաշրջանը սկսվեց հակաարցախյան տրամադրությամբ, որին տոն տվողը խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանն էր: Ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին, թե արդյոք ծրագրվո՞ւմ է առաջիկայում ՀՀ-ի եւ Արցախի միջխորհրդարանական փոխգործակցության հանձնաժողովի նիստ գումարել, Սիմոնյանը «չորով» պատասխանեց, որ այդ ձեւաչափը պետք է չեղարկվի։ «Կարծում եմ՝ այդ ֆորմատը պետք է լուծարել, քանի որ երկրորդ կողմն այլեւս իրավազոր չէ եւ չի ներկայացնում այն, ինչ ժամանակին ներկայացնում էր»,- նիստի մեկնարկին հայտարարեց ԱԺ խոսնակը:14 սեպտեմբերի, 2024 թ.Գրքի մեկնությունԴեն Բրաուն «Ինֆեռնո»«Ինֆեռնոն» դետեկտիվ-միստիկ թրիլլեր է, որտեղ հեղինակն անդրադառնում է կարեւորագույն մի խնդրի՝ մոլորակի գերբնակեցմանը: Վեպի գլխավոր հերոսներից մեկն անվանի եւ հանճարեղ գիտնական է, սակայն ունենալով չափազանց կտրուկ եւ հեղափոխական մոտեցումներ շատերի կողմից հայտարարվել է խելագար եւ մերժվել դասական գիտության կողմից: Սակայն հենց նրա հայտնագործությունն է, որ համեմված լինելով դանթեական դժոխքի խորհրդանշապաշտությամբ, տրամագծորեն փոխելու է մարդկության պատմության ընթացքը:14 սեպտեմբերի, 2024 թ.