#33/2024
22 սեպտեմբերի, 2024 թ.
ԽմբագրականՄասնավոր անվտանգությո՞ւնՕրեր առաջ ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը ԱԺ-ում հայտարարեց, որ արտաքին քաղաքական գերատեսչության կողմից դիտարկվում է Հայաստանով անցնող ճանապարհների անվտանգությունը մասնավոր կամ պահնորդական ծառայություն իրականացնող ընկերությունների վերահսկողությանը հանձնելու հնարավորությունը: Դրանով, կարծես թե, լուծվում է այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» գլխացավանքը, որի շուրջ տեւական ժամանակ է, ինչ բախվում են Հավաքական Արեւմուտքի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի եւ այլ երկրների աշխարհաքաղաքական շահերը:
ՎերլուծականՀայաստանը՝ «Ապագա կա» կարգախոսի ճիրաններում1996-ի նախագահական կեղծված ընտրություններից հետո ՀՀ-ում անվերահսկելի էր դարձել բանակի ղեկավարության եւ «Երկրապահ» կառույցի վարքագիծը։ Արդյունքում՝ օգտվելով ստեղծված իրավիճակից, ռազմականացված այդ կազմավորումը ԱԺ-ում ձեւավորվեց որպես քաղաքական մեծամասնություն, ինչը մեր պառլամենտարիզմի պատմության, թերեւս, ամենազավեշտալի դրվագներից է։ ԱԺ-ի «երկրապահացումը» նաեւ ցույց տվեց, որ խորհրդարանում մինչ այդ մեծամասնություն կազմող «Հանրապետություն» խմբակցությունն ընդամենը օրվա քաղաքական իրավիճակով պայմամավորված արհեստածին միավոր էր, որը ժամերի ընթացքում փսորվեց՝ վերափոխվելով երկրապահական մեծամասնության։
Ազատ ամբիոնՎերադարձի հույսը ամեն արցախցու մեջ է«Երազ» բազմամարդ այգում մոտեցա տարբեր տաղավարների՝ թույլտվություն խնդրելով նկարել այն բազմաշերտ, բազմագույն գործած, նկարած, թե պատրաստած իրերը, որ դասավորած էին սեղանների վրա կամ կախված պատերից։ Գետնին գեղեցիկ տեսարան էր՝ արցախցու ոճով պատրաստած փոքրիկ բարձիկներով, որ հեռվից դժվար էր կողմնորոշվել, թե ինչեր են շարված կանաչ խոտերի վրա։
Շաբաթվա անցուդարձ14-21 սեպտեմբերի 2024թ.Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ «Սրբազան պայքարի» համակարգող խումբը գործնական միջոցառումների աշխուժացմամբ թեւակոխեց Մարզահամերգային համալիրում սեպտեմբերի 22-ին նախատեսված մեծ հավաքին նախորդող շաբաթը: Երկուշաբթի օրը Սրբազան հայրը Ազգային ժողովում հանդիպեց ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցություների պատգամավորներին։ Դեռ շատ առաջ էր խոստացել պայքարը շարունակելու համար հանդիպել քաղաքական դաշտի բոլոր գործող դերակատարներին, եւ այդ առումով հավաքին նախորդող շաբաթը բավական հագեցած էր։
Գրքի մեկնությունՍանճէյ Սուպրահմանեամ «Օտարականի երեք կենսափորձ»«Օտարականի երեք կենսափորձ»-ը հիմնված է իրենց ավանդական կեցավայրերից անծանոթ աշխարհ ընկած լուսանցքային եւ հարաշարժ երեք տիպարների կյանքի ու գրագրությունների վրա: