#34/2019
11 հոկտեմբերի, 2019 թ.
ԽմբագրականՔրդերը, մեր տարածաշրջանը եւ ինքնիշխանությունըՍիրիայում իրավիճակը գնալով լարվում է՝ Թուրքիան ռազմական գործողություններ է սկսում Հյուսիսային Սիրիայում, Եփրատի հարավում` դա հիմնավորելով իր սահմաններն ահաբեկչական խմբավորումներից պաշտպանելու հանգամանքով: Ամենայն հավանականությամբ` նկատի ունի սիրիացի քրդերին։
ՎերլուծականԹուրքիայի նոր «քմահաճույքները» եւ Հայաստանի ու Արցախի սահմանների անվտանգության նկատմամբ աճող հետաքրքրությունըԴեռ չէր հասցրել սպառվել հոկտեմբերի 1-ին Երեւանում անցկացված՝ ԵԱՏՄ-ի գագաթաժողովի նկատմամբ հետաքրքրությունը, երբ ՀՀ-ում ու տարածաշրջանում ակնհայտ դարձավ ԱՄՆ-ի բազմակողմանի ակտիվացումը: Ավելորդ է ասել, որ վերջինս չէր կարող անտարբեր մնալ հաստատվող նոր ռազմավարության հանդեպ, որի առանցքում ռուս-չինական մերձեցումն է: Բայց արդեն տարածաշրջանում ԱՄՆ քաղաքականության ակտիվացման ոչ միանշանակ բնույթը շատ հարցեր է առաջ բերում: Մասնավորապես՝ այն, թե ինչու ԱՄՆ-ը հենց հիմա հայտարարեց իր զորքերը Սիրիայից դուրս բերելու մասին: Այդ եւ տարածաշրջանում ծավալվող գործընթացների մյուս ասպեկտներն ինչ-որ կերպ հասկանալու…
Ազատ ամբիոնՈւկրաինան ընտրություններից առաջՈւկրաինայում տեղի ունեցող վերջին օրերի իրադարձությունները սրընթաց զարգանում են հասարակության եւ իշխանությունների միջեւ լարվածության աճով: Դրա պատճառն Ուկրաինայի կողմից Գերմանիայի նախագահ Շտայնմայերի բանաձեւին տրված հավանությունն է: Շատերի կարծիքով` դա կարող է մեռյալ կետից շարժել Ռուսաստանի հետ բանակցությունները, բայցեւ ռիսկեր պարունակել Ուկրաինայի ինքնիշխանության համար: Հոկտեմբերի 1-ի երեկոյան նախագահ Վլադիմիր Զելենսկին լրագրողներին տեղեկացրեց, որ Մինսկում ուկրաինական կողմը համաձայնել է Շտայնմայերի բանաձեւին եւ այն ներկայացրել է որպես դիվանագիտական հաղթանակ: Բանաձեւը Դոնբասի հատուկ…
Շաբաթվա անցուդարձ5-12 հոկտեմբերիՀանրապետության հրապարակում կազմակերպված աննախադեպ համերգով մեկնարկեց Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) 23-րդ համաշխարհային համաժողովը` WCIT-2019-ը, որն անցկացվեց հոկտեմբերի 6-9-ը, Երեւանում: Համերգային երեկոյին ներկա էին համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած հյուրեր եւ բարձրաստիճան պաշտոնյաներ: WCIT-2019-ի պաշտոնական բացումը հաջորդ օրն էր` հոկտեմբերի 7-ին: Բացման ելույթներով հանդես եկան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Տեղեկատվական տեխնոլոգիաների ու ծառայությունների համաշխարհային դաշինքի նախագահ Իվոն Չուն եւ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր…
Գրքի մեկնությունՋոնաթան Քոնլին, «Պարոն հինգ տոկոս»Այս գիրքը բացահայտում է Գյուլբենկյանի՝ աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկի կյանքն ու գործունեությունը: Այն ստեղծվել է Գյուլբենկյանի արխիվային նյութերի ուսումնասիրությունների հիման վրա: Ամբողջ կյանքում Գյուլբենկյանը միտումնավոր խուսափում էր մամուլից՝ այն աստիճան, որ այսօր նրանք, ում ծանոթ է այդ անունը, հաճախ շփոթում են գաղտնասեր Գալուստին հանրաճանաչության ձգտող նրա որդու՝ Նուբարի հետ: