Ընթացիկ համար#43/2026
Համար

#35/2018

19 հոկտեմբերի, 2018 թ.

ԽմբագրականՀեղափոխությունը եւ նոր ՍահմանադրությունըՊատմությունը «եթե»-ներ չի սիրում: Սակայն, այնուամենայնիվ, հետաքրքիր կլիներ դիտարկել ապրիլին տեղի ունեցած դեպքերի արդյունքները, եթե 2015-ին տեղի չունենար սահմանադրական հանրաքվե, եւ Հայաստանի կառավարման կիսանախագահական ձեւը մնար նույնը։ Այդ դեպքում հեղափոխական զանգվածը պետք է իր պահանջը որոշակիացներ, այսինքն` պահանջեր կամ նախագահի հրաժարականը, կամ խորհրդարանի լուծարումը, կամ էլ կառավարության հրաժարականը: Պետական ինստիտուտների հրաժարականների միաժամանակյա պահանջը կլիներ ոչ իրատեսական եւ, ըստ էության, անհնարին։ Դա ավելի շուտ պետության լուծարման պահանջ կնշանակեր։19 հոկտեմբերի, 2018 թ.ՎերլուծականՆոր խարդավանքներ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջԱյս տարվա դեկտեմբերին երկրում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների առնչությամբ կարծիքներ են հնչում, թե ընտրություններն այս տարի անցկացնելու՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անսպասելի որոշումը կարող է ինչ-որ կերպ կապված լինել արցախյան հիմնախնդրի հետ: Նման խոսակցությունների առիթ է ծառայել սեպտեմբերի 28-ին Դուշանբեում անցկացված՝ ԱՊՀ գագաթաժողովը, որից հետ Փաշինյանն առաջին անգամ բարձրաձայնեց ԱԺ արտահերթ ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու մտադրությունը: Քանի որ այդ գագաթաժողովի շրջանակներում տեղի էր ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը եւ…Մանվել Սարգսյան19 հոկտեմբերի, 2018 թ.Ազատ ամբիոնԿրոնը եւ աշխարհաքաղաքականությունըԽՍՀՄ-ում կրոնի խնդիրները հեշտ էին լուծվում. ժողովրդին դեռ մանկապարտեզից սովորեցնում էին, որ Աստված գոյություն չունի: Կար նույնիսկ այսպիսի մի առարկա՝ «Գիտական ​​աթեիզմ»: Սակայն անկախության ձեռքբերմամբ հետխորհրդային տարածքի հանրապետություններում, բացի տնտեսական եւ քաղաքական խնդիրներից, առավել սուր դարձան նաեւ կրոնական խնդիրները: Նույնիսկ Հայաստանում, որտեղ բնակչության ճնշող մեծամասնությունը դավանում է քրիստոնեություն եւ հայ Առաքելական եկեղեցին առաջնահերթություն ունի, հավատացյալների ու եկեղեցու բարձրագույն ղեկավարության հարաբերություններում կային եւ դեռ կան խնդիրներ: Իսկ կրոնի խնդիրները երբեմն…Կարապետ Կալենչյան19 հոկտեմբերի, 2018 թ.Շաբաթվա անցուդարձՀոկտեմբերի 13-20Հոկտեմբերի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց իր պաշտոնից: Այս մասին վարչապետը հայտարարել է Հայաստանի Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում: «Ինչպես ասել էի, այսօր հրաժարական եմ տալիս վարչապետի պաշտոնից»,- նշել է Փաշինյանը: Օրեր առաջ France24-ի հետ զրույցում նա ասել էր, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու դեկտեմբերի 9-ին, 10-ին։ Ըստ գործող Սահմանադրության, վարչապետի հրաժարականի դեպքում՝ կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո յոթնօրյա ժամկետում, ԱԺ խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ:19 հոկտեմբերի, 2018 թ.Գրքի մեկնությունՍիլվա Սուքիասյան, «Վազգեն Ա նամականի»Սույն ժողովածուն կազմված է երկու մասից. առաջին մասում տեղ են գտել Վազգեն Ա Վեհափառի նամակագրությունը արվեստագետների, գիտնականների միջեւ, երկրորդ մասում՝ Հայաստանի եւ հայ ժողովրդի բարեկամ երկրների նախագահների ու եկեղեցիների հոգեւոր պետերի հետ:19 հոկտեմբերի, 2018 թ.