Սիլվա Սուքիասյան, «Վազգեն Ա նամականի» (110 վավերագիր Վազգեն Ա-ի պահոցից), «Նաիրի», 2018թ.,
Սույն ժողովածուն կազմված է երկու մասից. առաջին մասում տեղ են գտել Վազգեն Ա Վեհափառի նամակագրությունը արվեստագետների, գիտնականների միջեւ, երկրորդ մասում՝ Հայաստանի եւ հայ ժողովրդի բարեկամ երկրների նախագահների ու եկեղեցիների հոգեւոր պետերի հետ:
Զետեղված են նաեւ նամակներ (գրված 1980-82թթ.) Ադրբեջանում ապրող մեր հայրենակիցներից, ովքեր պատմում են, թե ինչպես են ադրբեջանցիները հալածում իրենց, եւ օգնություն են հայցում Վեհափառ Հայրապետից:
Ժողովածուն բացվում է Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ին նվիրված բանաստեղծությամբ եւ ավարտվում է կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի՝ Վեհափառին ընծայած ձոնով: