Ընթացիկ համար#43/2026
Համար

#35/2019

19 հոկտեմբերի, 2019 թ.

ԽմբագրականՄերժումը եւ մերժման մերժումը2018-ի հայտնի իրադարձությունը, որը ոմանց պնդմամբ` իշխանափոխություն էր, ոմանց համոզմամբ` հեղափոխություն, սկսվեց մերժումով։ Նախ մերժում էին Սերժ Սարգսյանին, հետո մերժեցին այն ժամանակվա խորհրդարանը, հետո սկսեցին մերժել դատավորներին, հիմա էլ՝ Սահմանադրական դատարանի կազմը, իսկ մերժման հայեցակարգն ավելի գլոբալ դիտարկող որոշ արմատականներ` ամբողջ ՍԴ-ն, ԱԱԾ-ն, Ոստիկանությունը, Դատախազությունը… մերժվում են մի շարք օրենքներ, Սահմանադրությունը եւ այդպես շարունակ։19 հոկտեմբերի, 2019 թ.ՎերլուծականԹուրքիան բարդացրել է իր եւ ուրիշների կյանքըՍիրիայի հյուսիսում թուրքական բանակի գործողությունն արմատապես փոխել է շահերի գլոբալ դասավորությունը: ՆԱՏՕ-ի ներսում ճգնաժամ է առաջացել: Այդ կազմակերպության առանցքային անդամները հակվում են Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու գաղափարին: ԱՄՆ-ն արդեն ձեռնամուխ է եղել այդպիսի պատժամիջոցների իրականացմանը: Միաժամանակ` ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ իր համար միեւնույն է, թե ով կկարգավորի իրավիճակը Սիրիայում, քանի որ Միացյալ նահանգները չի ցանկանում կռվել քրդերի համար: Մանավանդ որ, Թուրքիայի դեմ դուրս է եկել Սիրիայի բանակը: Դոնալդ Թրամփն անուղղակի կերպով մատնացույց էր անում Ռուսաստանին եւ Չինաստանին:…Մանվել Սարգսյան19 հոկտեմբերի, 2019 թ.Ազատ ամբիոնՄտավոր սեփականության պաշտպանությունըՄեզանում տեղեկատվական տեխնոլոգիաների բուռն զարգացումը՝ հատկապես վերջին մեկ-մեկուկես տարիներին, օբյեկտիվորեն հասունացրել է մտավոր սեփականության պաշտպանությամբ լրջորեն զբաղվելու անհրաժեշտությունը: Սա այն առանցքային հարցերից է, որի լուծումը թույլ կտա իրավական մակարդակով պաշտպանել սեփական մշակումները եւ շարժվել առաջ: Հոկտեմբերի 12-ին Հայաստանում երկար տարիների ընթացքում առաջին անգամ մեկնարկեց «Մտավոր սեփականության պաշտպանությունը եւ վենչուրային ներդրումների խթանումը» թեմայով համաժողովը, ինչն ինքնին առաջխաղացման մեծ քայլ էր: «Orion Worldwide Innovation»-ի տնօրեն Էմմա Առաքելյանի խոսքով՝ Հայաստանը…Կարապետ Կալենչյան19 հոկտեմբերի, 2019 թ.Շաբաթվա անցուդարձ12-19 հոկտեմբերիՆախորդ շաբաթավերջի երկու օրերին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադում էր, որտեղ մասնակցեց ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստին եւ հանդես եկավ ելույթով: Նախօրեին Հայաստանի վարչապետը հանդիպել էր Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի եւ Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզոեւի հետ: Աշգաբադում էր նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Միջոցառման շրջանակներում Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը 1,5-2 ժամ քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման ներկա իրավիճակն ու լարվածությունը մեղմելու հնարավորությունները: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս…19 հոկտեմբերի, 2019 թ.Գրքի մեկնությունԳեւորգ Թումանյան, «Ունայնիկներ»Ինքնատիպ վերնագրով «Ունայնիկներ» բանաստեղծությունների ժողովածուն սեփական հայեցակարգն ունեցող հեղինակի երկխոսությունն է աշխարհի հետ՝ որպես ինքնաճանաչողություն եւ փրկության միջոց: Փնտրտուքի ճանապարհն անցնում է ամենափոքր, աննշան, անկարեւոր իրերն ու երեւույթները տեսողական դաշտ բերելու, երբեմն լուրջ, երբեմն հեգնախառն նոտաներով ամրագրելու եւ անպասելիորեն նոր մեկնություն տալու ընթացակարգով, որի արդյունքում «ունայնիկ» երեւույթները վերակերպավորվում են՝դառնալով կյանքի ամենակարեւոր շարժիչ ուժ:19 հոկտեմբերի, 2019 թ.