Ընթացիկ համար#43/2026
Համար

#35/2025

27 սեպտեմբերի, 2025 թ.

ԽմբագրականՆախկիններ եւ ներկաներՆախկիններ-ներկաներ խոսույթը 2018-ի «թավշյա» իշխանափոխության արատավոր հետեւանքներից է, որը խոր արմատներ է ձգել հասարակության մեջ: Իշխանական եւ իշխանամերձ շրջանակները նախկինների գործոնն օգտագործում են որպես սեփական ձախողումները, սայթաքումները պարտակելու միջոց։ Յոթուկես տարի է՝ նախկիններին է վերագրվում ՀՀ-ում ամեն վատ բան՝ սկսած 1990-ականների վերջերին Մեղրիի շուրջ տարածքային փոխանակման օրակարգով Քոչարյան-Ալիեւ (ավագ) բանակցություններից, մինչեւ Արցախի հանձնում, երբ 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում Նիկոլ Փաշինյանը ստորագրեց ԼՂՀ-ն Ադրբեջանի կազմում ճանաչելու համաձայնագիրը:27 սեպտեմբերի, 2025 թ.ՎերլուծականՀայաստանի օրինակարգության բանաձեւըՍեպտեմբերի 15-ին Երեւանում կայացած՝ «Համապարփակ անվտանգություն եւ դիմակայություն-2025» միջազգային կոնֆերանսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին հայտարարեց, որ ՀՀ-ի անվտանգության իրական երաշխիքը նրա օրինակարգությունն է (լեգիտիմությունը): Սա նշանակում է, որ Հայաստանը չպետք է հարեւաններին եւ այլ չարամիտների հիմք տա՝ իր դեմ ռազմական ուժ կիրառել: Նման պատրվակի դեպքում հայկական բանակի գործոնը բավարար չէ երկիրը պաշտպանելու համար:Մանվել Սարգսյան27 սեպտեմբերի, 2025 թ.Ազատ ամբիոնՇնորհավոր Անկախության օր, Մայր Հայաստա՛ն…Անկախությունն անանց արժեք է, որը պիտի փայփայել, նրան փոխանցել հոգուդ լույսը, ջերմությունը, հեւքը: Անկախությունն ինձ համար Արցախում ապրած դժվարին, բայց իմաստալից կյանքն էր։ Հիմա մտքերս, սիրտս թե հոգիս կիսատված են, երբ Հայաստանում եմ, բայց երազում եմ իմ գողտրիկ բնօրրանի հարատեւության ու խաղաղության մասին, որ ճոռոմ խոսքերով չլինի, ո'չ մուրալով եւ ո'չ էլ` աթոռապաշտության ձգտումներով։Նատաշա Պողոսյան27 սեպտեմբերի, 2025 թ.Շաբաթվա անցուդարձ20-27 սեպտեմբերի 2025թ.Շաբաթվա կարեւոր իրադարձություններից մեկը, որի շուրջ հակասական կրքերը երկար ժամանակ չէին հանդարտվում, իշխող «Քաղպայմանագիր» կուսակցության՝ սեպտեմբերի 20-ին տեղի ունեցած 7-րդ համագումարն էր: Ավերիչ պատերազմ տանուլ տված, 5 հազար շենշող երիտասարդների կյանքից զրկած, 10 հազարի ճակատագրերը խեղած, ավելի քան 120 հազար արցախցիների շեն օջախները քանդած կուսակցության առաջնորդի մեկժամյա ճոռոմ ելույթից ու բարձր խանդավառությամբ համակված պատվիրակների պահվածքից հակառակ տպավորությունն ես ստանում: Ասես ոչ թե աղետ ու կորուստ են պատճառել այս մարդիկ մեր երկրին, այլ երախտիք եւ բարօրություն են պարգեւել ժողովրդին:27 սեպտեմբերի, 2025 թ.Գրքի մեկնությունՅու Նեսբյո «Ձնեմարդը»Յու Նեսբյոյի՝ 2007 թվականին լույս տեսած «Ձնեմարդը» ստեղծագործությունը պատմում է Օսլոյում ու նրա մերձակայքում կանանց տարօրինակ, աղմկահարույց անհետացումների մասին, որոնց հետաքննությունն իրականացնում է հայտնի քննիչ Հարի Հոլեն։27 սեպտեմբերի, 2025 թ.