#36/2019
25 հոկտեմբերի, 2019 թ.
ԽմբագրականՄեր մեծ տարածարջանն ու մեր չձեւակերպված շահերըՀայաստանի շուրջը կարեւոր աշխարհաքաղաքական գործընթացներ են ընթանում, որոնք որոշիչ են լինելու մեր մեծ տարածաշրջանի ապագայի եւ, բնականաբար, մեզ համար: Թե որքանով է դա գիտակցվում Հայաստանի գործող իշխանության կողմից, դժվար է գնահատել, որովհետեւ նման տեսակետները հրապարակայնորեն չեն արտահայտվում: Ավելին` վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանը չի վարելու երկրների աշխարհաքաղաքական շահերի հակասության վրա հիմնված քաղաքականություն: Դժվար է հասկանալ, թե դրա տակ նա ինչ է նկատի ունեցել, սակայն ակնհայտ է, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը, անկախ իր դիրքորոշումից, աշխարհաքաղաքականության թելադրանքն…
Վերլուծական«Հին աշխարհը» փոփոխությունների պայմաններում. միջազգային հաստատություններում ճգնաժամը խորանում էՈչ ոք չի կարող հասկանալ, թե ինչու հանկարծ ԱՄՆ-ը որոշեց լքել Սիրիան եւ իր դաշնակից քրդերին թողնել նրանց գլխավոր թշնամու՝ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի դեմհանդիման: Փոխարենը շատերին հետաքրքրեցին Թուրքիայի հետ ԱՄՆ-ի, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի այլ անդամների միջեւ ծագած հակասությունները: Եվ, ինչպես կարելի է նկատել, ԱՄՆ-ի գործողությունները կապված են ավելի շուտ Թուրքիայի հետ, այլ ոչ թե քրդերի: Վերջիններս միջազգային քննարկումներում ընդամենը շախմատային զինվորի դերում էին հայտնվել:
Ազատ ամբիոնԲանտային հիվանդանոց. պարզաբանում պահանջող հարցեր«Թավշյա հեղափոխությունից» եւ կոռուպցիայի ու պաշտոնեական հանցագործությունների դեմ իրական պայքար սկսելուց հետո հասարակությունն ականատես եղավ հետաքրքիր մի իրողության: Խոսքը այն ամբաստանյալների առողջության մասին է, որոնք կալանքի տակ սպասում են իրենց դատավարությանը՝ ըստ առաջադրված մեղադրանքների: Մեկ էլ հանկարծ պարզվում է, որ կալանավորվելուց անմիջապես հետո մեղադրյալների առողջությունը սկսում է կտրուկ վատանալ, եւ կալանքի տակ պահելը դառնում է նրանց կյանքի համար խիստ վտանգավոր: Առավել վառ օրինակներից կարելի է առանձնացնել երկուսը՝ կալանքից հետո միանգամից խախտված առողջությամբ գեներալ Մանվել Գրիգորյանի եւ…
Շաբաթվա անցուդարձ19-26 հոկտեմբերիՏոնին նվիրված հանդիսությունները մեկնարկեցին բոլոր վարչական շրջաններում կազմակերպված համերգներով ու տոնական այլ միջոցառումներով: Մինչ այդ, տոնի առիթով ուղերձ էր հղել քաղաքապետ Հայկ Մարությանը` շեշտելով, որ «երեւանցին նա է, ով սիրում է Երեւանը»: Ընդունված է` որպես տոնի խորհուրդ, ամփոփել ժամանակի որոշակի կտրվածքում ձեռք բերած հաջողությունները, նախանշել առաջիկայում իրագործելիքը: Չխախտելով ավանդույթը, քաղաքապետը ներկայացրել է վերջին մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքները եւ մատնանշել հետագա անելիքները: Երեւանին նվիրված տոնական համերգը շարունակվել է մինչեւ ուշ գիշեր:
Գրքի մեկնությունՄարկ Գրիգորյան, «Իմ Ղարաբաղը»Հեղինակը Ալեքսանդր Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի նորանշանակ տնօրենն է՝ լրագրող Մարկ Գրիգորյանը: Գրքում նկարագրված են հեղինակի կյանքի դիպվածները, որոնք այս կամ այն կերպ առնչվում են Ղարաբաղին: Սկսելով գիրքը Հադրութ կատարած ուղեւորության մասին մանկության հիշողություններով՝ Մարկ Գրիգորյանն այնուհետեւ ցույց է տալիս, թե ինչպես էին 1988-ին անցկացվում ղարաբաղյան հանրահավաքները Երեւանում, ինչպես էին զարգանում իրադարձությունները, որոնք էլ հանգեցրին պատերազմին եւ հայկական ուժերի հաղթանակին: