#37/2018
2 նոյեմբերի, 2018 թ.
ԽմբագրականԿենսունա՞կ կլինի արդյոք նոր խորհրդարանըԴեկտեմբերի սկզբին մեզանում տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ, սակայն համարյա բոլորը հասկանում են, որ Հայաստանն այդ ընտրություններին պատրաստ չէ։
ՎերլուծականՌուսաստանը եւ Հայաստանի հարեւանները խառնվել են իրար. ի՞նչ անակնկալներ է պատրաստում Միացյալ Նահանգները տարածաշրջանումՀոկտեմբերի վերջին դրսեւորված` Հայաստանի հարեւան երկրների եւ Ռուսաստանի ակտիվացումը նորից արդիականացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության թեման նոր միջազգային պայմաններում: Հայաստանը չի կարող հաշվի չառնել իր շուրջը կատարվող այդպիսի ակտիվացումը:
Ազատ ամբիոն«Գոլոս Արմենիի»-ն հատում է վտանգավոր սահմանըԱնցյալ շաբաթ «Ֆրիդոմ հաուսը»-ը հրապարակեց «Ազատությունը համացանցում-2018» իր զեկույցը, համաձայն որի` մամուլի ազատության ոլորտում Հայաստանը «մասամբ ազատ» երկրների կարգից տեղափոխվել է ազատ երկրների կարգ: Վարկանիշային այդ ցուցակի մեջ մեր երկիրը զբաղեցրել է 27-րդ տեղը: Զեկույցում ընդգծվում է, որ Հայաստանի թռիչքը հնարավոր է դարձել «թավշյա» հեղափոխության շնորհիվ: Եվ, իսկապես, հենց խոսքի ազատությունն էր, որ շատ առումներով նպաստեց պետության ու հանրության կյանքում արմատական փոփոխությունների իրականացմանը: Ավելին՝ այս ազատությունը թույլ տվեց բոլոր հայերին միավորվել որպես մեկ միասնական մարմին՝ անկախ…
Շաբաթվա անցուդարձՀոկտեմբերի 27 - նոյեմբերի 3Ազգային ժողովի հոկտեմբերի 29-ի արտահերթ նիստում կրկին չընդունվեցին Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները, որոնք մեկ շաբաթ առաջ բավարար թվով ձայներ չէին ստացել խորհրդարանում: Օրենսդրական փաթեթին այս անգամ կողմ էր քվեարկել 62, դեմ՝ 2 պատգամավոր, ձեռնպահ չկար: Նախագծի ընդունման համար անհրաժեշտ էին պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 3/5-ի կամ 63 պատգամավորի կողմ ձայներ:
Գրքի մեկնություն«Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները», Սթիվեն ՔովիՀեղինակը ներկայացնում է ամբողջական, սկզբունքների վրա հիմնված մոտեցում անձնական եւ մասնագիտական խնդիրների լուծման համար: Քովին խորաթափանց դիտարկումներով եւ սուր պատմություններով քայլ առ քայլ բացահայտում է արդարությամբ, ազնվությամբ եւ մարդկային արժանապատվությամբ ապրելու ճանապարհը՝ սկզբունքներ, որոնք մեզ տալիս են փոփոխություններին հարմարվելու ապահովություն, ինչպես նաեւ իմաստություն եւ ուժ՝ օգտվելու այն հնարավորություններից, որ փոփոխությունն է ստեղծում: