#37/2024
19 հոկտեմբերի, 2024 թ.
ԽմբագրականԽաղաղության խաչմերուկի «գնորդ» չի՞ գտնվում…«Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» խորագրով օրերս տեղի ունեցած համաժողովում Կառավարության ղեկավարը նորից խոսեց այն դրույթների մասին, որոնց տարբեր առիթներով քանիցս անդրադարձել է: Բերենք երկու օրինակ այդ հայեցակարգերից. ա/ «Հայաստանը պատրաստ է կապուղի տրամադրել ե՛ւ գազամուղների, ե՛ւ նավթամուղների, ե՛ւ էլեկտրագծերի համար», բ/ «ՀՀ-ն սեփական տարածքները Ադրբեջանի օկուպացիայից ռազմական ճանապարհով ազատագրելու նպատակ չունի»: Ըստ նրա, այդ հարցն ինքնաբերաբար կլուծվի սահմանագծման-սահմանազատման ընթացքում: Սա, իհարկե, մոլորություն է:
ՎերլուծականԻլհամի ոսկե ձկնիկըՀայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող անձը, վերջիվերջո, հասկացավ, որ Ալիեւը խաղաղության գնալու մտադրություն չունի: Նրա մտադրությունն ավելի պրագմատիկ է, քան կարելի է երեւակայել՝ աշխարհի երեսից ջնջել Հայաստանի անունը, ինչպես այժմ՝ Արցախինը: Ապշերոնյան սուլթանը խաղաղության չի գնա՝ թեկուզ Նիկոլն իր մատները տասը մոմ դարձրած՝ վառի նրա հաջողության ճանապարհին: Բոլորս հո տեսնո՞ւմ ենք, թե ինչպես է Փաշինյանը պարում նրա մուղամի տակ՝ ուզածը տալիս է, ասածն՝ անխոս ի կատար ածում: Բայց այդ ագահ արարածի աչքը չի կշտանում՝ ինչպես Ոսկե ձկնիկի մասին Պուշկինի հայտնի հեքիաթում:
Ազատ ամբիոնՄեզ հյուր էր եկել Հազարան բլբուլը…Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, Հովհ. Թումանյանի թանգարանի հեքիաթագիտական 14-րդ միջազգային գիտաժողովին էինք մասնակցում։ Այն կրում էր «Հազարան բլբուլ» կամ «Ոսկեղեն մանուկներ» խորագիրը։ Ծրագիրը շատ տարողունակ էր, երկու օրվա համար նախատեսված, ընդգրկված թեմաները` բազմաբովանդակ, զեկուցումները՝ խորը վերլուծություններով, ասելիքով հարուստ, հետաքրքրական:
Շաբաթվա անցուդարձ12-19 հոկտեմբերի 2024թ.Հոկտեմբերի 15-ին ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած խորհրդարանական լսումների ժամանակ կրքերը թեժացել էին ԱԺ «Քաղպայմանագիր» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանի եւ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի միջեւ։ Անգամ փոխադարձ վիրավորանքներ հնչեցին, հայհոյախառն արտահայտություններ, եւ բանը կհասներ բռունցքներին, եթե Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանը ժամանակին տաքարյուն Քյարամյանին չհեռացներ դյուրահույզ Աղազարյանից:
Գրքի մեկնությունՎլադիսլավ Գասումյանով, Ալինա Գասումյանովա, «Ռուբենը»Այս գրքի նպատակն է հիշեցնել մի մարդու մասին, որի ջանքով աշխարհն ավելի բարի դարձավ, հազարավոր մարդկանց կյանքը՝ ավելի բարեկեցիկ: Ռուբեն Վարդանյանն իր կարողությունը վաստակել է խելքով, եռանդով եւ գործարար հմտությունների շնորհիվ այն հասցրել ֆորբսյան մակարդակի: Նրա համար կյանքի իմաստը իր հարստությունը մարդկանց ծառայեցնելն է: