#38/2023
29 հոկտեմբերի, 2023 թ.
Խմբագրական«3+3» ձեւաչափը եւ Իրանի զսպող գործոնըԵվ այսպես, հոկտեմբերի 23-ին Թեհրանում տեղի ունեցավ լայնորեն ծանուցված՝ «3+3» ձեւաչափով հանդիպումը, որին մասնակցեցին Հարավային Կովկասի երեք երկրներից երկուսը (Վրաստանն ի սկզբանե հրաժարվել էր մասնակցել) եւ նրանց հարեւան երեք խոշոր տերությունները՝ Իրանը, Թուրքիան եւ Ռուսաստանը: Քարտեզն ուշադիր նայելիս՝ կտեսնենք, որ աշխարհաքաղաքական առումով այս ձեւաչափն ամենատրամաբանականն է, եւ հիշյալ մեծ տերությունների միջեւ ուժերի հավասարակշռությունից են կախված հարավկովկասյան երեք երկրների ճակատագրերը:
ՎերլուծականՈրտեղի՞ց է գալիս «Արեւմտյան Ադրբեջանի» շուրջ Ալիեւի ճամարտակությունըԵվ այսպես՝ 1828 թվականի մարտի 21-ին Ռուսական կայսրության կազմում գտնվող տարածքների վրա ձեւավորվեց Հայկական մարզը։ Ռուսական իշխանությունները խորհուրդ էին տվել հայերին բնակություն հաստատել իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներում, բայց առաջին հերթին՝ Հայկական մարզում։ Թուրքմենչայի պայմանագրի XV հոդվածը Պարսկաստանին պարտավորեցնում էր չմիջամտել Ռուսական կայսրության կազմում հայերի վերաբնակեցմանը։ Ռուսաստանի կառավարությունը խստորեն հորդորում էր հայերին տեղափոխվել նորաստեղծ շրջանի տարածք։
Ազատ ամբիոնԳոնե պատմությանը չխաբեն…Տարբերությունը մեծ է «բռնատեղահանված» եւ ուղղակի «տեղահանված» բառերի։ Սեպտեմբերի 19-20-ի պատերազմական մղձավանջը չլիներ, մենք դեռ Արցախում կլինեինք` մեր աշխատանքին, մեր առօրյա կյանքով:
Շաբաթվա անցուդարձ21-28 հոկտեմբերի 2023թ.Երկուշաբթի օրը Թեհրանում «3+3» ձեւաչափով տեղի ունեցավ ԱԳ նախարարների մակարդակով երկրորդ հանդիպումը Հարավային Կովկասի պետությունների ու նրանց երեք խոշոր հարեւանների՝ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի մասնակցությամբ։ Վրաստանն ի սկզբանե հայտարարել էր, որ չի մասնակցելու տարածաշրջանային այդ խորհրդատվական հարթակի նախաձեռնությանը եւ, հետեւապես, «3+3»-ի հանդիպման սեղանի շուրջ նրա տեղը դատարկ էր: Թեհրանյան հանդիպման օրակարգում Հարավային Կովկասում առկա իրավիճակի, կայունության եւ համագործակցության հարցերն էին, ինչպես նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղ բանակցությունների թեման:
Գրքի մեկնությունՀրաչ Բեգլարյան «Մղձավանջներ»«Մղձավանջներ»-ը Արցախյան առաջին պատերազմի եւ նրանից հետո առաջացած հասարակական-քաղաքական հարաբերությունների մասին է: