Ընթացիկ համար#43/2026
Համար

#4/2018

2 փետրվարի, 2018 թ.

ԽմբագրականՄիանձնյա որոշում կայացնելու մոլուցքըՀունվարի 28-ին Հայաստանը տոնեց Բանակի օրը։ ՀՀ զինված ուժերի կազմավորման 26-ամյակի պատվին անցկացված տոնական միջոցառումների թվում իր ուրույն տեղն էր զբաղեցնում քաղաքացիների, երկրի քաղաքական ու զինվորական այրերի, պետական պաշտոնյաների այցը Եռաբլուրի զինվորական պանթեոն եւ հարգանքի տուրքը հայրենիքի պաշտպանության համար կյանքը չխնայած մեր հերոսներին: Հայ ժողովրդի համար այդ տոնական օրն իսկապես ամենից հոգեհարազատն է դարձել։ Պետության կայացման գործում չկա ավելի մեծ ներդրում, քան՝ ժողովրդի անվտանգության ապահովման համար ցուցաբերված անձնազոհությունը։ Ազգի զավակը՝ լինի շինական, գործարար, պաշտոնյա, թե…2 փետրվարի, 2018 թ.ՎերլուծականԱնվտանգության խնդրի շուրջ շահարկումները ճնշում են Հայաստանի քաղաքացիների ազատ կամքըՀայկական բանակի ստեղծման տարեդարձի տոնակատարության օրերին երկրում իշխանությունների կողմից իրականացվող անվտանգության քաղաքականության շուրջ բուռն բանավեճ էր ընթանում: Այս հարցի վերաբերյալ կարծիքներն այնքան հակասական էին, որ որոշ գործիչներ ընդհանրապես հրաժարվեցին բանակի ստեղծման տարեթիվը տոն համարել: Նման կարծիք արտահայտելու հիմնական փաստարկն այն էր, որ Հայաստանում գործող վարչակարգը անվտանգության թեման վերածել է քաղաքացիների ազատ կամքի ճնշման լծակի: Եվ դրանում իմաստ կա. ներկայումս ամենատարածված ձեռնածությունները հիմնված են բանակի, պատերազմի եւ զինծայողների ճակատագրի թեմայի վրա: Սակայն իրավիճակի…Մանվել Սարգսյան2 փետրվարի, 2018 թ.Ազատ ամբիոնՉլինի՞ մեր պետական այրերի միտքը սկսել է պայծառանալ...Հունվարի 30-ին Սերժ Սարգսյանը հանդիպել է Արտաքին գործերի նախարարության ղեկավար անձնակազմի հետ: Նախագահը քննարկել է Հայաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգը` կենտրոնանալով միջնաժամկետ հեռանկարում արտաքին քաղաքականության խնդիրների ու արտաքին գործերի նախարարության գործունեության արդյունավետության բարձրացման վրա: Խոսուն է այն փաստը, որ Սարգսյանն ուշադրություն է դարձրել ԱԳՆ աշխատանքի անհամարժեքությանը` «մեզ հասած ավանդական մարտահրավերների ու սպառնալիքների, տարածաշրջանում արագ փոփոխությունների» համատեքստում: Քանի որ այն անձը, ում ուղղակի ենթակայության տակ է ԱԳՆ-ը, բոլորից լավ կարող է տեսնել…Կարապետ Կալենչյան2 փետրվարի, 2018 թ.Շաբաթվա անցուդարձՀունվարի 27 - Փետրվարի 3Հունվարի 29-ին մեկնարկել են խորհրդարանական խմբակցությունների ու արտախորհրդարանական քաղաքական ուժերի, ինչպես նաեւ հանրության լայն շրջանակների հետ Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հանդիպումները: Դրանից հետո նա՝ ժամկետներին համապատասխան, կկայացնի առաջադրվելու վերաբերյալ իր վերջնական որոշումը: Սարգսյանի առաջին հանդիպումը տեղի ունեցավ իշխող կոալիցիոն կուսակցությունների՝ ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ: Հունվարի 29-ին նա նախ այցելեց Հանրապետական կուսակցության գրասենյակ, ապաեւ երեկոյան՝ Հայ հեղափոխական դաշնակցության բյուրո, որտեղ ներկայացրեց իր մոտեցումներն ու պատասխանեց…2 փետրվարի, 2018 թ.Գրքի մեկնություն«Հեռացող եզերք»«Հեռացող եզերք»-ն իրական պատմություն է` սիրավեպ մի զույգի, ով պատահաբար հանդիպել էր այս մեծ աշխարհի հարյուրավոր ճանապարհների խաչմերուկներից մեկում` առանց հասկանալու, որ իրենց անցյալ ամբողջ կյանքը եղել է այդ հանդիպման նախապատրաստումը: Եվ, ավաղ, առանց գիտենալու նաեւ, թե ինչ է սպասում իրենց` հարյուրավոր ճանապարհների խաչմերուկում տեղի ունեցած այդ բախտորոշ հանդիպումից հետո:2 փետրվարի, 2018 թ.ՀարցազրույցԷդգար Վարդանյան. «Իշխանության ներսում կայացվել է որոշում, եւ բոլորը ենթարկվում են այդ որոշմանը»Պարոն Վարդանյան, այժմ Հայաստանի ներքաղաքական ինտրիգը պտտվում է նախագահ, վարչապետ պաշտոնների նշանակման շուրջ: Ձեր գնահատականը առաջիկայում սպասվող իրադարձությունների շուրջ:2 փետրվարի, 2018 թ.