#4/2024
3 փետրվարի, 2024 թ.
ԽմբագրականԻնքնության ոչնչացում՝ առանց ապագայի տեսլականիԳաղտնիք չէ, որ ցանկացած ժողովրդի ազգային ինքնության ձեւավորումը սկսվում է աճող սերնդի ամենավաղ տարիքում՝ հիմնականում դպրոցական նստարանից: Եվ դրանում շատ կարեւոր է ուսումնական ձեռնարկների, մասնավորապես, հումանիտար առարկաների դասագրքերի՝ մայրենի լեզվի, գրականության, պատմության, աշխարհագրության, հասարակագիտության դերը: Նույնը կարելի է ասել նաեւ ինքնությունների մյուս բոլոր տեսակների մասով՝ քաղաքացիական, մշակութային, հոգեւոր, քաղաքակրթական եւ այլն:
ՎերլուծականԱլիեւը լքում է եվրակառույցները, սակայն կամուրջները չի այրումԵրեւում է՝ Եվրոպայի հետ Ադրբեջանի գործերը թարսվել են: Ուզածն ստանալուց հետո Ալիեւն այլեւս խույս է տալիս արեւմտյան հարթակներից եւ նոր սիրախաղեր է սկսում ՌԴ-ի հետ: Ամեն դեպքում Ադրբեջան-Եվրոպա քաղաքակիրթ, անաղմուկ ապահարզանը չստացվեց: Հունվարի 24-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) որոշեց մեկ տարով կասեցնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները, որն այդ ընթացքում կարող է վերադառնալ միայն կանոնակարգային իր պարտավորությունները կատարելու դեպքում։ Առաջարկությունը Սոցիալիստների, դեմոկրատների եւ կանաչների խմբակցության ներկայացուցիչ, գերմանացի սոցիալ-դեմոկրատ Ֆրանկ Շվաբեինն էր:
Ազատ ամբիոնԹշնամին մեր ներսո՞ւմ է…Երանի չտեսնեի Արցախի քաղաքական վերնախավի այն մի քանի նկարները, որ օրեր առաջ շրջանառվում էին մեր շուրջը։ Նրանց նկատմամբ ունեցած վերաբերմունքից եմ ցանկանում ճանաչել «մարդ» կոչված արարածներին։
Շաբաթվա անցուդարձ27 հունվար - 3 փետրվարի 2024թ.Հունվարի 28-ին լրացավ Հայոց բանակի կազմավորման 32-րդ տարին: Հայության ամենավառ ու սիրված տոներից մեկը երեք տարի պաշտոնական մակարդակով չնշելուց հետո ՀՀ կառավարության, ԱԺ-ի իշխանական ներկայացուցիչները, պաշտոնատար այլ անձինք այդ օրն առավոտյան այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն, ծաղիկներ խոնարհեցին նահատակների հիշատակին ու արագ հեռացան: «Եռաբլուրը» փակ էր լրագրողների ու քաղաքացիների համար, մեծ թվով ոստիկաններ էին ծառայություն իրականացնում զինվորական պանթեոնի եւ նրա տարածքի շուրջը: Ավելի ուշ տեղի ունեցավ բանակի 32-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում, որտեղ ելույթ ունեցավ Նիկոլ Փաշինյանը:
Գրքի մեկնությունԱննի Էռնո «Պարզապես կիրք»Էռնոյի ստեղծագործություններն իրենցից ներկայացնում են ժամանակահատվածի իրական վավերագրում: Բոլոր ստեղծագործություններն այս կամ այն կերպ կապված են նրա կյանքի որեւէ դրվագի հետ: