Ընթացիկ համար#43/2026
Համար

#4/2025

1 փետրվարի, 2025 թ.

ԽմբագրականՄեղք եւ ամոթՀարակիրին կամ սեպուկուն միջնադարյան Ճապոնիայում սամուրայների շրջանում տարածված ծիսական ինքնասպանության ավանդույթ էր, որի ժամանակ սամուրայը հատուկ դանակով կտրում էր իր որովայնը։ Այդպիսով նա ցավի ու մահվան առջեւ ցուցադրում է խիզախությունը, մարդկանց եւ աստվածների առջեւ՝ մտադրությունների անեղծությունը: Մեր օրերում ճապոնացին դարձյալ պատրաստ է դիմելու հարակիրիի, եթե կասկածի տակ դրվեն սեփական անձի, ինչպես նաեւ ընտանիքի կամ մերձավորի պատիվն ու արժանապատվությունը:1 փետրվարի, 2025 թ.ՎերլուծականՆախընտրական վտանգավոր խաղերՆախընտրական տարվա հեւքը, կարծես թե, տարբեր դրսեւորումներով սկսել է զգացնել իր ներկայությունը, որի նախանշանները տեսանելի են անգամ քաղաքական աստառից զերծ այնպիսի կառույցի խորապատկերին, ինչպիսին է 2023թ. հոկտեմբերին ստեղծված՝ ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը (ԱՀԾ): Երկրի արտաքին անվտանգության ռիսկերի վերաբերյալ առաջին՝ 2025 թվականի կանխատեսում-զեկույցում հիշատակվում է, որ դրսի որոշ ուժեր ուզում են ազդեցություն ունենալ Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա՝ այստեղ «իրենց հարմար» իշխանություն ձեւավորելու նպատակով:Գեւորգ Բրուտենց, Ստեփան Դանիելյան1 փետրվարի, 2025 թ.Ազատ ամբիոնԱպրված, սրտամոտ տողեր…Օրերս Երեւանի Ավետիք Իսահակյանի անվան գրադարանում մասնակցում էի Մելիք Հայրապետյանի «Մեր ճակատագրի աստիճաններով» ռուսերեն բանաստեղծությունների գրքի շնորհանդեսին։ Կանխավ մեր հայրենակցուհի, լոսանջելեսաբնակ Նելի Ավակովայի կողմից տեղեկացված էի կազմակերպվող միջոցառման մասին եւ՝ հրավիրված։ Հասցրի մինչ շնորհանդեսը հեղինակի ՖԲ էջից կարդալ նրա բանաստեղծություններից, որոնք անմիջական, շատ պարզ ու մատչելի շարադրված էին եւ, կարծես, երկխոսություն ստացվեց գրողի ու ընթերցողի միջեւ, որ շատ հասկացված էր, առօրեական ու մերօրյա…Նատաշա Պողոսյան1 փետրվարի, 2025 թ.Շաբաթվա անցուդարձ25 հունվարի - 1 փետրվարի 2025թ.Փաշինյանի անհամ-անհոտ դատողությունները, որոնց գերակշիռ մեծամասնությունը թուրք-ադրբեջանական պատմույթներ են, եկան-հասան ազգի ամենազգայուն թեմային՝ Ցեղասպանությանը: «Մենք Հայոց ցեղասպանությանն էլ պետք ա վերադառնանք…»,- Շվեյցարիայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է նա՝ հասկանալ տալով, որ «Կադաստրի թղթին» անդրադարձել է, Սահմանադրությանն ու Հռչակագրին անդրադարձել է, Արարատին, ՀՀ օրհներգին, մյուս խորհրդանիշներին անդրադարձել է, պատմության իրական ու պատմական «երեսներին» անդրադարձել է, եւ հիմա հերթը Ցեղասպանությանն է:1 փետրվարի, 2025 թ.Գրքի մեկնությունՎերգիլիուս «Բուկոլիկներ եւ Գեորգիկներ»Գիրքն ընդգրկում է Հին Հռոմի մեծագույն բանաստեղծներից մեկի՝ Պուբլիուս Վերգիլիուս Մարոյի (մ.թ.ա. 70–19)՝ «Էնեական»-ին նախորդած մյուս երկու նշանակալից պոեմի՝ «Բուկոլիկներ»-ի (որ կոչվում է նաեւ «Էկլոգներ») եւ «Գեորգիկներ»-ի՝ լատիներեն բնագրից արեւելահայերեն առաջին ամբողջական թարգմանությունը՝ ընդարձակ առաջաբանով ու ծանոթագրություններով:1 փետրվարի, 2025 թ.