Ընթացիկ համար#43/2026
Համար

#40/2022

13 նոյեմբերի, 2022 թ.

ԽմբագրականՓղերը եւ մկներըԱրդեն բոլորի համար հասկանալի է, որ Ուկրաինայում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ պատերազմ է ընթանում, որը կարող է կանգ առնել, երբ կողմերը համաձայնության գան: Թե ինչի շուրջ պիտի լինեն համաձայնության պայմանները, տարբեր կարծիքներ են հնչում, սակայն միանշանակ է, որ գլխավորն այստեղ Ուկրաինայի խնդիրը չէ. այն Արեւմուտքի համար ունի բարոյական նշանակություն, բայց ոչ՝ բովանդակային:13 նոյեմբերի, 2022 թ.ՎերլուծականԳագաթաժողովն ավարտվեց, մրուրը մնացՍոչիում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման նախաշեմին՝ հոկտեմբերի 28-31-ը, Հայաստանում անց էր կացվում բավական տպավորիչ վերտառությամբ մի միջոցառում, որը, կարծես թե, աննկատ մնաց այդ օրերին տեղի ունեցող բուռն իրադարձությունների թոհուբոհում: Խոսքը 1999թ.-ից պարբերաբար քաղաքամայր Երեւանում գումարվող Համաշխարհային հայկական գագաթաժողովի մասին է, որի շուքը, համուհոտը, փայլը այս անգամ մի տեսակ խամրած էին: Չէր զգացվում Մեծ հայահավաքի երբեմնի թովչանքը, որին հանրությունն ընտելացել էր Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության համատեքստում: Անգամ պանելային քննարկումներն անցնում էին…Գեւորգ Բրուտենց13 նոյեմբերի, 2022 թ.Ազատ ամբիոնԴարձյալ քաղաքային տրանսպորտի մասինՎերջերս ՀՀ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն ասաց, որ գիտի՝ սրճարաններում ծխում են: Ասել է թե՝ հանրային վայրերում ծխախոտի արգելքի մասին օրենքը չի գործում: Սակայն Փաշինյանը չգիտի, որ ծխում են ոչ միայն սրճարաններում, այլեւ հասարակական տրանսպորտում՝ վարորդները:Նարինե Մկրտչյան13 նոյեմբերի, 2022 թ.Շաբաթվա անցուդարձ5-12 նոյեմբերիԵրկամսյա դադարից հետո նոյեմբերի 5-ին խորհրդարանական ընդդիմությունը Ֆրանսիայի հրապարակում կրկին հանրահավաք էր հրավիրել՝ վերնագրելով այն «Համազգային միասնական հանրահավաք՝ ի աջակցություն Արցախի»: Հանրահավաքին մասնակցում էր նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Կաթողիկոսի օրհնությամբ հանրահավաքին մասնակցեց եւ ելույթ ունեցավ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Գալստանյանը: Հանրահավաքին մասնակցում էին մի շարք քաղաքական ուժեր եւ հասարակական գործիչներ: Նախորդ կիրակի բազմամարդ հանրահավաք էր տեղի ունեցել Ստեփանակերտում, որտեղ Արցախի իշխանություններն ու քաղաքացիները պահանջ էին ներկայացրել ՀՀ…13 նոյեմբերի, 2022 թ.Գրքի մեկնությունԱննա Աստվածատուրյան Թերքոթի, «Արտաքսում. Դեպի անհայտություն»Ինչպե՞ս 8 տարեկան աղջնակը դարձավ վայրագության ամենադաժան դրսեւորումների ականատեսը։ 1988 թվականին Բաքվում հայատյացության ահագնացող ալիքը սրբեց-տարավ համակեցության եւ մարդկային կարեկցանքի մասին բոլոր առասպելները։13 նոյեմբերի, 2022 թ.