#41/2020
13 դեկտեմբերի, 2020 թ.
ԽմբագրականԱրցախյան պատերազմը եւ աշխարհաքաղաքականությունը2020 թվականին գրեթե նույնությամբ կրկնվում է այն դիպաշարը, ինչ կատարվեց 1920-ին: Ռուսաստանը նորից անմիջականորեն վերադառնում է Կովկաս, բայց այս անգամ` Հայաստանով, ի տարբերություն 1920-ի, երբ Կարմիր բանակն Ադրբեջանով էր մտել Հարավային Կովկաս` դարձյալ ռուս-թուրքական պայմանավորվածությամբ։ Երկու դեպքում էլ Արեւմուտքը փորձում էր դրան խոչընդոտել, սակայն «բրիտանական նավերը» կրկին Կովկասի լեռները չկարողացան բարձրանալ։ Հարավային կամ, առհասարակ, ողջ Կովկասի համար պայքարը Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի միջեւ է ընթանում, բայց Իրանը` գտնվելով Արեւմուտքի ճնշումների տակ, չի կարողանում ուղղակիորեն միջամտել։
ՎերլուծականԹե ինչպես Փաշինյանը ձախողեց նախկին նախագահների բանագնացությունըԱրցախա-ադրբեջանական պատերազմում կրած պարտության պատճառների եւ հարակից այլ խնդիրների շուրջ զարգացումները գնալով սուր բնույթ են ստանում: Ի հայտ եկած նոր հանգամանքները, մեկնություններն ու պատերազմի աննպաստ ելքը կանխորոշած նոր գործոնները հանրության մեջ, ինչպես նաեւ քաղաքագիտական, փորձագիտական շրջանակներում եւ տեղեկատվական դաշտում ավելի են բորբոքում կրքերը: Դրա ցայտուն դրսեւորումներից էր դեկտեմբերի 5-ին Ազատության հրապարակում 16 քաղաքական ուժերի ձեռնարկած բազմամարդ հանրահավաքը, որն անցկացվեց «Նիկո´լ, հեռացիր», «Նիկո´լ, դավաճան» կարգախոսներով եւ նպատակ ուներ հասնելու պարտված առաջնորդի հրաժարականին…
Ազատ ամբիոնՀամախմբվելը օրվա հրամայականն էԲազմամյա ավանդույթ է. քաղաքականության մեջ ակտիվ անձինք տարբեր հարթակներից խոսք են ասում, իսկ մնացածը համաձայնում կամ քննադատում է: Կան նաեւ մարդիկ, ովքեր իրենց երկրի մասին մտորում են գիշեր-ցերեկ, բայց հազվադեպ են արտահայտվում կամ, ընդհանրապես, լռում են, քանի որ չեն տիրապետում լայն զանգվածների վրա ազդելու արվեստին կամ էլ պարզապես իմաստ չեն տեսնում դրանում:
Շաբաթվա անցուդարձ5-12 դեկտեմբերիԴեկտեմբերի 7-ին թելեգրամյան ալիքներից մեկում տեղադրվել էր ձայնագրություն, որում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ զրույցում նրան հայտնում է, որ Ալիեւը պատրաստ է 5 մլրդ դոլար տալ Արցախի հարակից 7 շրջանի դիմաց, ինչին ի պատասխան Սարգսյանն արձագանքում է․ «Ես 6 մլրդ կտամ Ալիեւին, եթե նա հրաժարվի այդ շրջաններից»։ Զրույցը տեղի է ունեցել 2016-ի հոկտեմբերի 14-ին Երեւանում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի` նեղ կազմով նախագահների հանդիպման ժամանակ: ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը չի…
Գրքի մեկնությունՋոան Ռոուլինգ, «Հարրի Փոթերը եւ հրե գավաթը»Հարրին արդեն չորրորդ տարին մեկնում է Հոգվարթս, որտեղ էլ իմանում է, որ տեղի է ունենալու «Երեք կախարդների միջեւ մրցաշար»։ Կրակի գավաթը նետում է նաեւ իր անունը եւ, մրցաշարին մասնակցելով, բազմաթիվ փորձությունների է ենթարկվում` ի վերջո հաղթելով մրցաշարը եւ հավերժ փառքի արժանանալով։