#42/2020
19 դեկտեմբերի, 2020 թ.
Խմբագրական«Հեղափոխության» կեղծ թեզերը, որոնք մեզ տարան պարտության2018-ին հանրությունը հոգնել էր այն ժամանակվա իշխանություններից եւ ցանկանում էր փոփոխություններ։ Ընտրակաշառքները (որոնցում, ի դեպ, հոծ զանգվածներ էին ներքաշված), օլիգարխները, խորհրդարանում պարբերաբար հայտնվող հակաէսթետիկ դեմքերը, կոռուպցիան ու արատավոր բազմաթիվ այլ երեւույթներ այլասերել էին քաղաքական դաշտը եւ, բնականաբար, ոչ ոքի չի կարելի մեղադրել փոփոխությունների ցանկության համար։ Տեղի ունեցավ այն, ինչը մի օր պիտի տեղի ունենար։ Սակայն մեզ այս աղետալի վիճակին հասցրած հիմնական խնդիրն այն է, թե ինչ հայեցակետերով էին եկել «փողոցի մարդիկ» եւ ինչ առաքելությամբ:
ՎերլուծականՀասարակության բարոյազրկումըՀայ հասարակությունը դեռ մինչեւ վերջ չի հաղթահարել Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական դաշինքի սանձազերծած պատերազմի պարտության ցնցակաթվածը: Ժողովրդի մի ստվար հատված համոզված է, որ Արցախի պաշտպանության բանակն իր ամենաուժգին հարվածը ստացել է ոչ թե արտաքին թշնամուց, այլ սեփական բանակի ներքին խոցերի` ի դեմս անկազմակերպվածության, մարտավարական վրիպումների եւ, որ ամենացավալին է, հակապետական վարքագծի դրսեւորումների: Ըստ էության` տեղի են ունեցել դավաճանական գործողություններ, ինչի մասին արդեն կան մի շարք պատերազմական բացահայտումներ, փաստեր, անգամ ձայնագրություններ: Սրանցով է հիմնականում պայմանավորված…
Ազատ ամբիոն«2021-ին կանգնած ենք լինելու ՀՀ տարածքներ ունենալ-չունենալու խնդրի առջեւ»«Այն, ինչ տեղի ունեցավ այս պատերազմի ժամանակ, արդեն իսկ նախանշվել էր 2016-ի Ապրիլյան պատերազմում»,- օրեր առաջ երկրում առաջացած իրավիճակը քննարկելու նպատակով հրավիրված խորհրդարանական լսումների ընթացքում ասել է հեռուստամեկնաբան, հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը։
Շաբաթվա անցուդարձ12-19 դեկտեմբերիՆախորդ շաբաթավերջին ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները` կուտակելով հավելյալ անձնակազմ եւ զինտեխնիկա, այդ թվում նաեւ ծանր հրետանային միջոցներ, հարձակում են նախաձեռնել Արցախի Հադրութի շրջանի Հին Թաղեր եւ Խծաբերդ գյուղերի ուղղությամբ` կոպտորեն խախտելով նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության պահանջները: Մի քանի անգամ ձեռքից ձեռք անցնելուց հետո այդ գյուղերը, ցավոք, մնացել են հակառակորդի վերահսկողության տակ: Հետագա օրերին մարտերը շարունակվել են Բերձորի ուղղությամբ, իսկ Խծաբերդի հատվածում թշնամուն գերի էին ընկել 100-ի չափ զինծառայողներ, որոնցից 11-ը գնդակահարվել է: Ադրբեջանական…
Գրքի մեկնությունՄարգրետ Աթվուդ, «Աղախնի պատմությունը»Ժամանակի ամենահայտնի գրողներից մեկի` Մարգրետ Աթվուդի «Աղախնի պատմությունը» վեպը ոչ միայն 20-րդ դարի ամենանշանավոր գրական ստեղծագործություններից է, այլեւ սարսափազդու, բայցեւ իրատեսական նախազգուշացում հավանական ապագայի մասին: