#42/2023
25 նոյեմբերի, 2023 թ.
ԽմբագրականԻնչու չեն կայանում ընդդիմադիր կուսակցություններըՄեծ խելք ու երեւակայություն պետք չեն՝ հասկանալու համար, որ կառավարման խորհրդարանական համակարգ ունեցող երկրներում, ինչպես ՀՀ-ում է, քաղաքական պայքարը մրցավեճ է երկրի զարգացման կամ ապագայի մասին պատկերացումների, տեսակետների, անգամ աշխարհընկալումների շուրջ: Սահմանադրության համաձայն՝ այդ տեսակետները շարադրվում են թղթի վրա, առաջարկվում հանրությանը, եւ հանրությունը կատարում է ընտրություն: Ըստ ձայների թվաքանակի՝ ընտրվում է կառավարություն, ինչպես նաեւ ԱԺ-ում հայտնվում են ընդդիմադիր ուժեր, որոնց տեսակետները հանրության մի ստվար զանգվածի համար նշանակալի են: Խորհրդարանում տեղի են ունենում քննարկումներ,…
ՎերլուծականՃանաչված եւ չճանաչված պետություններ. աշխարհակարգի խոցերըԵրբ ԶԼՄ-ները եւ սոցցանցերը տեղեկատվություն տարածեցին ողջ աշխարհով մեկ, թե տնային հագուստով ու կոշիկներով, թեթեւակի զինված ինչ-որ մարդիկ գրավել են իսրայելական ռազմահենակետերը, տեխնիկան եւ բնակավայրերը՝ շատերն անհանգստացան։ Այս տեղեկությունները չափից դուրս չէին համապատասխանում պետությունների հզորության եւ տարբեր կարգի ապստամբների գործողությունների մասին ավանդական պատկերացումներին: Լավ է, որ իսրայելցի որոշ նախկին զինվորականներ հանդես եկան՝ բացատրելով աշխարհին, որ առանց Իսրայելի ներսից որեւէ մեկի օգնության, ոչ ոք չէր կարող մուտք գործել նրա տարածք:
Ազատ ամբիոնՄեզ նետեցին շան բերանը…Քանի դեռ հայրենիք հանձնողներն են հայրենիքի սիրո մասին խոսում, մենք անընդհատ կորցնելու ենք։
Շաբաթվա անցուդարձ18-25 նոյեմբերի 2023թ.Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Բելառուսի մայրաքաղաքում նոյեմբերի 23-ին տեղի ունեցավ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհրդի նիստը, որին չէր մասնակցում ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը: Այն, որ Փաշինյանը լուռ բոյկոտ է հայտարարել ՀԱՊԿ-ի միջոցառումներին եւ, մասնավորապես, ներկա չէր գտնվելու կազմակերպության գագաթաժողովին, ոչ ոքի համար անակնկալ չէր: Շատերը նույնիսկ գիտեին դրա պատճառը՝ ՀԱՊԿ-ը չէր դատապարտել Հայաստանի դեմ Ադրբեջանի 2022թ. սեպտեմբեր 13-14-ի զինված ագրեսիան, որի ընթացքում վերջինս հայկական տարածքներ է բռնազավթել Գեղարքունիքի, Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզերում:
Գրքի մեկնությունԻտալո Կալվինո «Անտես քաղաքները»«Անտես քաղաքները»՝ Իտալո Կալվինոյի հռչակավոր գործերից մեկը (1972), պոստոմոդեռնիստական ոգով եւ ցնորատեսությամբ դրոշմված յուրօրինակ վեպ է, որը գրողը համարել է «քաղաքների հանդեպ տածած սիրո վերջին պոեմի պես մի բան»: