#42/2025
18 նոյեմբերի, 2025 թ.
ԽմբագրականՓաշինյանը կվերընտրվի՞Այս հարցը միանշանակ պատասխան չունի: Հանրային խոսույթում եւ փորձագիտական քննարկումներում շրջանառվող երկու հնարավոր տարբերակներից ոչ մեկի գոյության իրավունքը չի կարելի բացառել: Այսպես՝ բոլոր նրանք, ում ընկալումները բացասական են, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի վերընտրությունը բացառողները, հղում են անում վերջինիս ստախոսությանը, անլրջությանը, հայրենադավությանն ու առաջնորդին ոչ վայել էլի շատ հատկանիշների, որոնց հանրագումարում էլ ձեւավորվել է այդ գործչի ու նրա ղեկավարած «Քաղպայմանագիր» կուսակցության աննախադեպ ցածր վարկանիշը: Կառավարող ուժի նկատմամբ հանրային վստահությունը հասել է իր պատմական նվազագույնին:
ՎերլուծականՊետականության փիլիսոփայությունըԱնկախ պետականակերտման հիմնահարցերի շուրջ նոյեմբերի 8-ին ես ելույթ ունեցա Երեւանում կազմակերպված՝ «Ի պաշտպանություն Հայաստանի Հանրապետության» ֆորումում, որի տեսանյութը տեղադրել էի իմ Facebook-ի էջում: Ցավոք, տեսանյութի ձայնային հնչողությունը շատ վատ որակի է, ինչը դժվարացնում է տեքստի ընկալումը: Ավելին՝ ելույթիս սկիզբը (մոտավորապես 10 տոկոսը) բացակայում էր տեսանյութից, ինչը թույլ չէր տալիս դիտողներին հստակորեն հասկանալ ներկայացված քաղաքագիտական հասկացության էությունն ու արդիականությունը: Հետեւաբար՝ որոշեցի համառոտակի մեկնաբանել ելույթս եւ ներկայացնել բացակայող մասը։
Ազատ ամբիոնԱրցա՛խ, մեր կարոտի երկիր…Օրը հազար անգամ երանի եմ տալիս Արցախի մեր ապրած կյանքին, որտեղ ոստիկանը նույնպես հայ էր, մեր բարեկամը, ընկնողին վեր բարձրացնողը, մեզ խոնարհաբար բարեւողը, մեզ ճանապարհ ցույց տվողը, մեր կարգուկանոնը պահպանողը:
Շաբաթվա անցուդարձ8-15 նոյեմբերի 2025թ.Նոյեմբերի 9-ը 44-օրյա պատերազմի ավարտի ողբերգական տարելիցն է, պատերազմի ավարտի վերաբերյալ Փաշինյան-Պուտին-Ալիեւ եռակողմ հայտարարության ընդունման 5-րդ տարին: 2020թ. սեպտեմբերի 7-ին հարեւան երկրի սանձազերծած պատերազմը կանգ առավ զորքերի զբաղեցրած դիրքերում, հայկական կողմը Ադրբեջանին հանձնեց ԼՂ հարակից բոլոր յոթ շրջանները, եւ Արցախում տեղակայվեցին ռուս խաղաղապահներ: Ժամկետից մեկուկես տարի շուտ՝ նախորդ տարի, ռուս խաղաղապահները դուրս եկան հայաթափված Լեռնային Ղարաբաղից, ինչը հետեւանք էր 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում Փաշինյանի ստորագրած այն փաստաթղթի, համաձայն որի՝ ԼՂ-ն ճանաչվեց Ադրբեջանի մաս:
Գրքի մեկնությունՍթոքեթ Քեթրին «Սպասուհիները»1962 թվականն է: Միսիսիպի նահանգի Ջեքսոն քաղաքում սեւամորթ սպասուհի Էյբիլինը միշտ հլու-հնազանդ կատարել է տանտերերի պահանջները, բայց հոգու խորքում կուտակվող դառնությունն աստիճանաբար անտանելի է դառնում: Նրա լավագույն ընկերուհի Մինին չի կարողանում լեզուն իրեն քաշել, բայց ստիպված է պահել տանտիրուհու գաղտնիքները: Սպիտակամորթ Սքիթերը նոր է ավարտել ուսումը, բայց նրա մոր աչքին կրթությունը ոչինչ է, եթե դուստրը ամուսին չունի: