Ընթացիկ համար#43/2026
Համար

#43/2021

26 դեկտեմբերի, 2021 թ.

ԽմբագրականՖուտբոլային դիվանագիտության երկրորդ խաղակեսը2008 թվականի աշնանը Սերժ Սարգսյանը նախաձեռնեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցություններ՝ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի «քավորությամբ»։ Հաջորդ տարվա հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարները ստորագրեցին երկու արձանագրություն. 1) «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին», 2) «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների զարգացման մասին»։26 դեկտեմբերի, 2021 թ.ՎերլուծականՈվ իրականում հանձնեց ԱրցախըՀայաստանում ամենաչարչրկված եւ, միեւնույն ժամանակ, ամենաշինծու օրակարգը, որը գործող իշխանությունն իրեն հատուկ ձեռնածություններով դարձրել է հանրային քննարկումների առարկա, Արցախի հարցում նախկինների թողած «վատ» ժառանգությունն է: Դրանով են ՔՊ-ականներն ու նրանց առաջնորդը մեծապես պայմանավորում 44-օրյա պատերազմում կրած պարտությունը: Դեկտեմբերի 8-ին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ իր զայրույթը պարպեց ընդդիմադիր պատգամավորի հարցին պատասխանելիս՝ պնդելով, թե Արցախը հանձնածներն իրենք են՝ նախկիները, որոնք բանակցությունները մտցրել էին փակուղի: Ըստ նրա, ստեղծված…Գեւորգ Բրուտենց26 դեկտեմբերի, 2021 թ.Ազատ ամբիոնԵթե Դոստոեւսկի եմ կարդացել՝ խելացի՞ եմ…Փոքր տարիքից կրթական համակարգը եթե մեր մեջ չի սպանում գիրք կարդալու ցանկությունը, ապա պարտադիր փորձում է այն խեղել։ Ցավոք, հաճախ ստացվում է։ Եվ գրքերի նկատմամբ անտարբեր վերաբերմունքին ամենաշատը նպաստող հանգամանքներից մեկը պարտադիր ընթերցանության ցանկերն են, որոնք հետապնդում են մեզ ամբողջ կյանքում ու ստիպում կարդալ ոչ թե լսելով մեր ներքին ձայնին ու հետեւելով ցանկություններին, այլ առաջնորդվել «ամոթ է, էս տարիքում այս կամ այն գիրքը չեմ կարդացել, բա ինչ կմտածեն» կարգախոսով։Սյունե Սեւադա26 դեկտեմբերի, 2021 թ.Շաբաթվա անցուդարձ18-25 դեկտեմբերի«Թուրքիայի եւ Հայաստանի հատուկ ներկայացուցիչները, որոնք զբաղվելու են երկու երկրի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցերով, առաջիկայում հնարավոր է՝ հանդիպեն»։ Այս մասին երկուշաբթի՝ դեկտեմբերի 20-ին, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն՝ Մալայզիայի ԱԳ նախարար Սայֆուդին Աբդուլայի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։ Չավուշօղլուի խոսքով՝ հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկի համար կողմերն արդեն հատուկ բանագնացներ են նշանակել, որոնք շատ շուտով բանակցություններ կվարեն։ Թուրքիայի ԱԳ նախարարը դարձյալ շեշտել է, որ Հայաստանի հետ…26 դեկտեմբերի, 2021 թ.Գրքի մեկնությունՅուվալ Նոյ Հարարի, «Sapiens. Մարդկության համառոտ պատմություն»Հարյուր հազար տարի առաջ Երկրի վրա ապրում էր մարդկային առնվազն 6 ցեղատեսակ, այսօր՝ միայն մեկը՝ Homo sapiens-ը: Ի՞նչ պատահեց մյուսների հետ, եւ ի՞նչ է սպասում մեզ: Գիրքը հիմնված է գիտական հարուստ պաշարի վրա եւ ներկայացնում է մարդկության անցյալը, այդ անցյալում տեղի ունեցած կարեւորագույն շրջադարձերը, որոնք մինչ օրս մեծ ազդեցություն են ունենում բազմաթիվ ժողովուրդների, հասարակությունների ու պետությունների վրա:26 դեկտեմբերի, 2021 թ.