#44/2018
21 դեկտեմբերի, 2018 թ.
ԽմբագրականԱնորոշության ժամանակաշրջան«Հին աշխարհն» իր կուսակցություններով ու մամուլով տապալվել է։ Հանրությունը կորցրել է կողմնորոշումների առանցքները, իսկ նորերը չեն ստեղծվում։ Արեւմտամետները դարձել են հյուսիսամետներ, իրավապաշտպանները ողջունում են իրավախախտումները, Ադրբեջանի հետ «արժանապատիվ» հաշտության կողմնակիցները դարձել են բազեներ, «աջերն» ու «ձախերը» խառնել են կողմնացույցի սլաքները։ Երեկվա հերոսները փոխակերպվել են հակահերոսների, իսկ մեր ժամանակի հերոսների պատվանդանը դատարկ է։
ՎերլուծականԻնչո՞վ է մտահոգ Ադրբեջանը եւ ինչո՞ւմ է փոխըմբռնման հասել Հայաստանի հետԱնցած ողջ շաբաթվա ընթացքում հայ հասարակությունն իր ուշադրությունը կտրուկ սեւեռել էր ղարաբաղյան խնդրի վրա: Այնպես էր ստացվել, որ համընկել էր երկու իրադարձություն: Փոխվել էր Արցախի պաշտպանության բանակի հրամանատարը, եւ ինտրիգահարույց հայտարարությամբ հանդես էր եկել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը: Դեկտեմբերի 18-ին Էլմար Մամեդյարովը հայտարարեց. «Համարում եմ, որ Միլանում իմ հայ գործընկերոջ հետ վերջին հանդիպմանը մենք առաջին անգամ երկար ժամանակահատվածից հետո հասել ենք փոխըմբռնման... Մենք կքննարկենք հակամարտության հանգուցալուծման ուղիները։ Ադրբեջանը հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից…
Ազատ ամբիոնԷլի մեկ զոհ. իսկ հետո՞...Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի հետ կապված՝ մահացու ելքով եւս մեկ միջադեպ գրանցվեց, որը հանրային լայն հնչեղություն ստացավ: Այդ բազայի զինծառայողը, որի անունը իրավապահները չեն հայտնում, Գյումրիի թաղամասերից մեկում դաժան ծեծի ենթարկելով՝ սպանել է վաղ առավոտյան աշխատանքի շտապող 57-ամյա հավաքարարուհուն: Մամուլի հաղորդմամբ Շիրակի մարզի իրավապահների կողմից նա արագ հայտնաբերվել ու ձերբակալվել էր, ապա տեղափոխվել 102-րդ ռազմաբազա, որտեղ պայմանագրային ծառայող էր: Այսպես՝ որերորդ անգամ կրկնվում է նույն սցենարը՝ կասկածյալը հայտնաբերվում եւ «արտահանձնվում է», ինչպես նախորդ դեպքերում:
Շաբաթվա անցուդարձԴեկտեմբերի 15-22«Երեւանն ու Մոսկվան փաստաթուղթ են մշակում, որով երաշխավորվելու է օտարերկրացի զինվորականների բացակայությունը Հայաստանի տարածքում»: Այս մասին դեկտեմբերի 17-ին «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի ուղիղ եթերում` պատասխանելով Հայաստանի տարածքում ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների վերաբերյալ հարցին, ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Ըստ նրա, տվյալ փաստաթուղթը կերաշխավորի ոչ միայն ՀՀ-ում արտասահմանցի զինվորականների բացակայությունը, այլեւ կենսալաբորատորիաների թափանցիկ աշխատանքը:
Գրքի մեկնություն«Անասնաֆերմա», Ջորջ ՕրուելՍա բացառիկ հրատարակություն է, որին առանձին շուք են հաղորդում Զաքար Դեմիրճյանի հրաշալի նկարազարդումները: Քաղաքական սատիրայի եւ հակաուտոպիական ժանրերի ստեղծագործություն է, որի հիմքը 1917 թվականի բոլշեւիկյան հեղափոխությունն է եւ դրան հաջորդած ստալինականությունը։