#44/2022
11 դեկտեմբերի, 2022 թ.
ԽմբագրականՇահեր եւ դաշնակիցներՇատ երկար ժամանակ է հարկավոր, որպեսզի Հայաստանի հանրությունը կամ գոնե նրա մի մասը, հասկանա, որ միջազգային հարաբերություններում կարեւորը երկրների պետական շահն է: «Մենք չունենք մշտական դաշնակիցներ ու մշտական թշնամիներ, այլ ունենք մշտական շահեր»,- սա 19-րդ դարի անգլիացի նշանավոր պետական գործիչ եւ դիվանագետ Հենրի Փալմերսթոնի ձեւակերպումն է, որը ցայսօր չի կորցրել իր արդիականությունը:
ՎերլուծականԸնդդիմության ձախորդ օրերը. ինչո՞ւ լաոն չզարթնեցԱկնհայտ է, որ տիտղոսակիր ընդդիմության հետ վերջերս մի բան այն չէ. անհասկանալի գործընթացներ են տեղի ունենում: Ոմանք թումանյանաբար ասում են՝ ընդդիմության «տունը կռիվ է ընկել», ոմանք՝ թե դաշինքը պառակտվում է, մյուսները՝ թե նոր շրջափուլի սկզբնավորման մեջ է, վերակազմավորվում է եւ այլն: Սակայն իրականում այն, ինչ կատարվում է խորհրդարանական երկրորդ քաղաքական ուժի ներսում, ավելի շուտ նման է քաղաքակիրթ ապահարզանի: Գնացողները երախտագիտության խոսքերով են հեռանում, մնացողները՝ հետագա հաջողության մաղթանքով ճանապարհում նրանց: Բայց ամեն ինչի մասին՝ հերթով:
Ազատ ամբիոնԱ՜խ, Երեւան…Իշխանությունները Երեւանը համարում էին «փողի վրա նստած» մայրաքաղաք։ Դրա համար ավերել են պատմական Երեւանը, որ փող «քերեն», ծառազրկել են Երեւանը, որ փող աճեցնեն տապալված ծառերի տեղը:
Շաբաթվա անցուդարձ3-10 դեկտեմբերիԵրեւանում դեկտեմբերի 5-ից պաշտոնապես մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ-2022»-ը։ Մրցույթի բացման արարողությունը տեղի ունեցավ Հանրապետության հրապարակում, որտեղ այս տարվա մասնակից 16 երկրների պատվիրակները սկզբում քայլեցին կարմիր գորգի վրայով, ապա միասին վառեցին հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը։ Միջոցառման ընթացքում ներկայացվեց հատուկ մրցույթի համար գրված մյուզիքլ, բեմում ելույթ ունեցան նաեւ «Մանկական Եվրատեսիլ»-ի տարբեր տարիների հաղթողներն ու մրցույթի հայ մասնակիցները։ Մրցույթի գլխավոր համերգը տեղի է ունենալու դեկտեմբերի 11-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Գրքի մեկնությունՍոֆյա Հակոբյան, «Սասուն. 100-ամյա դիմադրություն»Մեծարժեք, շատ հետաքրքիր այս գիրքը պատմում է մինչ օրս Սասունի լեռներում մնացած արաբախոս, քրդախոս եւ հայախոս հայերի, 1915-ից ի վեր նրանց ցույց տված դիմադրության, հույսի ու միայնության, ինքնության արդի ընկալումների, ինչպես նաեւ բուն ժամանակակից Սասունի մասին։