Ընթացիկ համար#43/2026
Համար

#46/2023

23 դեկտեմբերի, 2023 թ.

ԽմբագրականՓաշինյանի հարցազրույցի վտանգավոր ուղերձներըԴեկտեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանի՝ «Հ1»-ին տված հարցազրույցն ավելի շատ հարցեր առաջացրեց, քան տվեց պարզաբանումներ: Հարցազրույցն ըստ էության գնահատելու համար պետք է նախ հասկանալ ժամանակային առումով դրա անցկացմանը զուգադիպած քաղաքական գործընթացի համատեքստը, ապաեւ զրույցի բովանդակության առանցքային միտքը՝ այն գաղափարը, որի շուրջ ծավալվում է խոսույթը:23 դեկտեմբերի, 2023 թ.ՎերլուծականԳերիներըԽիստ արդիական մի հարց. ի՞նչ պետք է անի պետությունը, եթե իր հանդեպ թշնամաբար տրամադրված մեկ այլ պետություն ոչ պատերազմական պայմաններում գերեվարում է իր քաղաքացիներին, պահում կալանքի տակ, ապա մատից ծծած դատական գործեր բացելով՝ առաջադրում կեղծ մեղադրանքներ եւ բոլորովին անմեղ մարդկանց դատապարտում երկարաժամկետ բանտարկությունների: Կոնկրետ դեպքում խոսքը, ինչպես ճիշտ կռահեցիք, Արցախի՝ տարբեր տարիների ռազմաքաղաքական ղեկավարության այն ութ ներկայացուցիչների, ինչպես նաեւ Հակարիի անցակետից գերեվարված քաղաքացիական անձանց մասին է, որոնք արդեն երկուսուկես ամիս հածում են Բաքվի բանտերում՝ ենթակա կտտանքների ու…Գեւորգ Բրուտենց23 դեկտեմբերի, 2023 թ.Ազատ ամբիոնՔո բաժին լույսը…Մեծ քաղաքում ապրելը, քաղաքի արտաքին շքեղությունը վայելելը երեւի ինձ համար չեն, չնայած երեսուն տարի առաջ նույն զգացողությունն եմ ունեցել, երբ Մարտակերտը գերության մեջ էր, մենք էլ փախստականի կարգավիճակով ռուսական քաղաքում էինք հանգրվանել։Նատաշա Պողոսյան23 դեկտեմբերի, 2023 թ.Շաբաթվա անցուդարձ16-23 դեկտեմբերի 2023թ.Շաբաթվա ամենաաղմկոտ իրադարձությունը դեկտեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանի՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցն էր, որի արձագանքները շարունակվեցին մինչեւ շաբաթավերջ եւ, ինչպես երեւում է, դեռ երկար շարունակություն են ունենալու: Հարցազրույցի բովանդակությունը եւ դրանից բխող եզրահանգումներն ու գնահատականները միանգամից արժանացան թե՛ քաղաքագիտական-փորձագիտական եւ թե՛ հանրային շրջանակների կոշտ քննադատությանը: Այն բնորոշվեց որպես վարչապետի աթոռը զբաղեցնող անձի՝ նախկինում հնչեցրած կեղծ հայտարարությունների, ստահոդ դիտարկումների եւ մանիպուլյատիվ դատողությունների մի ամբողջացված կծիկ:23 դեկտեմբերի, 2023 թ.Գրքի մեկնությունԴոն Միգել Ռուիս «Չորս համաձայնությունները»Մարդկանց մեծամասնության խնդիրն այն է, որ նրանք չեն կարողանում կառավարել հույզերը։ Հույզերն են կառավարում մարդկանց, այլ ոչ թե հակառակը։ Ազատության հասնելու առաջին քայլը գիտակցումն է։ Պետք է գիտակցենք, որ ազատ չենք, որպեսզի ազատագրվենք։ Պետք է գիտակցենք՝ ինչն է խնդիրը, որպեսզի լուծումը գտնենք։23 դեկտեմբերի, 2023 թ.