#5/2019
15 փետրվարի, 2019 թ.
ԽմբագրականԻրական փոփոխությունների սպասելիսՍերժ Սարգսյանի համակարգն իրեն սպառել էր եւ պետք է հեռանար: Այդպես էլ եղավ` նա հեռացավ, սակայն համակարգի փոխակերպումների հարցը մնաց բաց:
ՎերլուծականՍահմանադրական փոփոխությունների հրամայականըՔաղաքական զարթոնքի 2018 թվականը իրավական եւ ժողովրդավարական պետություն կառուցելու մեկնակետը դարձավ։ Այսօր Հայաստանում արդեն լիարժեքորեն ձեւավորվել են օրենսդիր եւ գործադիր իշխանությունները եւ, թվում է, ոչ մի խոչընդոտ չկա քաղաքական բարեփոխումների հետագա ընթացքն ապահովելու համար: Սակայն երկիրը բախվել է բարեփոխումների հետագա օրակարգը որոշելու լրջագույն խնդրին։ Հատկապես արտախորհրդարանական ընդդիմադիր միավորները խոսում են հնարավորինս շուտ սահմանադրական փոփոխությունների գործընթաց սկսելու անհրաժեշտության մասին։
Ազատ ամբիոնՏիրոջ զգացումՄեզանում կատարվող գլոբալ փոփոխությունների խորապատկերին մեր քաղաքների ու գյուղերի մաքրության՝ առաջին հայացքից աննշան թվացող խնդիրը մի տեսակ ետին պլան է մղվել: Անշուշտ, բոլորս սիրում ենք մեր քաղաքներն ու գյուղերը, որտեղ ապրում ենք: Հատկապես՝ երեւանցիները: «Իսկական» երեւանցիների մասին շատ երգեր կան գրված, որոնք միշտ սիրված են ժողովրդի մեջ: Բայց ինչպե՞ս կարելի է սիրել սեփական քաղաքը եւ, տնից դուրս գալով փողոց, աղբը նետել՝ ուր պատահի: Հատկապես «սիրված» են մութ անկյունները, որտեղ կարող ենք աննկատ նետել աղբով լի փոքրիկ ցելոֆանե տոպրակը, ծխախոտի մնացորդը կամ դատարկ տուփը: Վերջինիս դեպքում հատկապես…
Շաբաթվա անցուդարձ9-16 փետրվարիՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի փետրվարի 12-ի նիստում ներկայացրեց Կառավարության ծրագիրը, ապա պատասխանեց պատգամավորների հարցերին։ Քննարկումը տեւել է շուրջ 8 ժամ: 53 պատգամավոր էր հերթագրվել Փաշինյանին հարցեր ուղղելու համար: Ներկայացնելով Կառավարության ծրագիրը, վարչապետն ազդարարել է Հայաստանում համաժողովրդական տնտեսական հեղափոխության մեկնարկը: Ըստ նրա, դեկտեմբերի արտահերթ խորհրդարանական ընտրություններով ավարտվեց հեղափոխության քաղաքական փուլը, եւ երկրում տեղի ունեցած փոփոխությունները դարձան անշրջելի: «Հայ ժողովուրդը հաղթել է կոռուպցիայի, ամենաթողության, կլանային կառավարման դեմ պայքարում…
Գրքի մեկնությունԱշոտ Աղաբաբյան, «Թակարդ»Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպի հերոսը բացառիկ անհատներից է՝ մեր կողքին ապրող հետախույզ Ջոն Հանիսյանը, որի անհավանական թվացող գործողություներն ու դրամատիկ կյանքի պատմությունն է վեպի հիմքում՝ մեր օրերի հերոսամարտում: