Ընթացիկ համար#43/2026
Համար

#5/2024

10 փետրվարի, 2024 թ.

ԽմբագրականՎստահության ճգնաժամՉինացի մեծ փիլիսոփա Կոնֆուցիոսը, որին արդի բառապաշարով կարելի է նաեւ քաղտեխնոլոգ եւ մշակութաբան անվանել, դեռեւս 2.500 տարի առաջ է նկատել, որ մարդասիրությունը, օրինականությունը, բարությունը եւ մարդկային էլի շատ արժեքներ հիմնված են փոխադարձ վստահության վրա: Եթե հասարակության մեջ չի գործում փոխվստահության ինստիտուտը, ուրեմն հասարակություն՝ որպես այդպիսին, գոյություն չունի: Կա ուղղակի մարդկանց կրավորական մի բազմություն կամ, այլ կերպ ասած, ամբոխ:10 փետրվարի, 2024 թ.ՎերլուծականՆերթիմային խլրտումներ. իշխանական բուրգը ճա՞ք է տալիս…Որքան էլ առաջին հայացքից կուռ ու անսասան թվա ճակատագրերով միմյանց կապված համախոհների թիմը, որոնք միասին որոշակի ճանապարհ են կտրել-անցել՝ հայտնվելով իշխանության բաղձալի կատարին, միեւնույն է, միշտ գալիս է մի ժամանակ, երբ խլրտումն ընկնում է զինակիցների շարքերը, ինչպես ժանգը՝ խոնավ երկաթեղենի: Պատճառները կարող են տարբեր լինել, բայց արդյունքը դրանից չի փոխվում. ոմանց ակնկալիքներն են մնացել չբավարարված, ոմանցից բախտն է ուղղակի երես թեքել, իսկ շատերն էլ դարձել են իրենց իսկ չափազանցված ինքնագնահատանքի զոհը: Հաջողությունը հատուկենտ երջանիկների է բաժին հասել:Գեւորգ Բրուտենց10 փետրվարի, 2024 թ.Ազատ ամբիոնՍովորական «շպիոնաժ»Լսում եմ Արեւմուտքում ուսանած մեր երիտասարդներին, ովքեր մեծամասամբ հանդես են գալիս «Բուն» հեռուստատեսությամբ, եւ որոշ հանգամանքներ հասանելի են դառնում անգամ իմ ծերացող ուղեղին։Լեւոն Ջավախքյան10 փետրվարի, 2024 թ.Շաբաթվա անցուդարձ3-10 փետրվարի 2024թ.Շաբաթվա առանցքային թեմայում ներառված էին Հանրային ռադիոյին վարչապետի աթոռը զբաղեցնող անձի տված հարցազրույցի ամենաաղմկոտ հիմնադրույթները, որոնց շուրջ էլ հանրային լայն քննարկումներ էին ծավալվել: Հանրության դժգոհությունն ու հիասթափությունը այնքան խորն էին Հռչակագրի, Սահմանադրության, հայ ինքնության, «Ցլապատումի», կարմիր շորի եւ այլնի մասին Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հակասական մտքերից, որ Հանրային ռադիոյի գործադիր տնօրենը ստիպված եղավ ավելի ուշ հանդես գալ «մեղայականով» ու հայցել ռադիոլսողների ներողամտությունը՝ խոստովանելով, որ Հանրային ռադիոյի տաղավարում հունվարի 31-ին տեղի ունեցածը «լավ…10 փետրվարի, 2024 թ.Գրքի մեկնությունԱրամ Տեր-Սահակյան «Դիմադրություն»«Դիմադրություն»-ը, մեր ժամանակի հասարակական կարեւոր խնդիրների մասին է՝ հումանիտար մտքի ճգնաժամի, պատմության թերի գիտելիքների, ինքնության, անկախության ու պետականության մասին մեր ընկալումների։10 փետրվարի, 2024 թ.