Ընթացիկ համար#43/2026
Համար

#6/2021

20 փետրվարի, 2021 թ.

ԽմբագրականՃշմարտության պահը«Անկեղծության պահը» կամ, եթե այլ կերպ թարգմանենք, «Ճշմարտության պահը», տարածված արտահայտություն է։ Այն առաջացել է Իսպանիայում՝ ցլամարտի ժամանակ։ Ճշմարտության պահը՝ «El momento de la verdad»-ն, այն պահն է, երբ արդեն ակնհայտ է դառնում, թե ով է հաղթելու՝ ցո՞ւլը, թե՞ մատադորը՝ ցլամարտիկը։ Հետագայում այդ արտահայտությունը տարածվել է Հեմինգուեյի «Մահ կեսօրից հետո» վեպի հրապարակումից հետո։20 փետրվարի, 2021 թ.ՎերլուծականՊետական գաղտնիքը եւ խոսքի ազատությունըԱշխարհի թերեւս ոչ մի երկրում հստակ ուրվագծված չէ այն սահմանը, որտեղ ավարտվում է խոսքի ազատությունը եւ սկսվում՝ պետական գաղտնիքը: Բավական նուրբ այդ հարցը յուրաքանչյուր պետություն, բնականաբար, լուծում է յուրովի՝ կախված տվյալ երկրի մի շարք օբյեկտիվ եւ սուբյեկտիվ գործոններից, խնդրի իրավական կարգավորման առանձնահատկություններից: Պետական գաղտնիքի ինստիտուտն ընդունել են բոլոր երկրները, ինչը միանգամայն տրամաբանական է, քանի որ պետության անվտանգության տեսանկյունից պետական գաղտնիքի հրապարակումը կարող է իրական սպառնալիք դառնալ։Գեւորգ Բրուտենց20 փետրվարի, 2021 թ.Ազատ ամբիոնՉհավատալը մեռնելն էԱմոթ ու խայտառակություն է, որ հայի նման հինավուրց ազգը, վերելքների ու վայրէջքների շարան անցած փորձառու ազգը երեկվա նորելուկների նման կուլ տվեց հեղափոխությունների խայծը, թույլ տվեց իր մեջ վառել նախանձի ու ատելության կրակն ու դուրս գալ՝ սերունդների փայփայած մի ձեռնափ հայրենիքն ավերելու:Հրաչուհի Փալանդուզյան20 փետրվարի, 2021 թ.Շաբաթվա անցուդարձ13-20 փետրվարիՇաբաթվա ընթացքում հանրության ուշադրության կենտրոնում էր փետրվարի 15-16-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցը: Այն բաղկացած էր երկու մասից. 1/ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում Արցախա-ադրբեջանական հակամարտության կարգավորման 2008-2018 թվականների բանակցային գործընթացի նկարագրությունը եւ 2/ Արցախյան 44-օրյա պատերազմի կապիտուլյացիայի պատճառները: Երրորդ նախագահը մանրամասնել է ՀՀԿ իշխանության օրոք հայ-ադրբեջանական բանակցությունների շուրջ տեղի ունեցած զարգացումները, ինչպես նաեւ անդրադարձել է այն հիմնական գործոններին, որոնք հանգեցրել են պարտության ու…20 փետրվարի, 2021 թ.Գրքի մեկնությունՄարկ Մենսոն, «Թքել ենք բոլորս. հույսը չկորցնելու նուրբ արվեստը»Մենք ապրում ենք հետաքրքիր ժամանակներում, երբ ամեն ինչ հրաշալի է: Մարդիկ ավելի ազատ են, ավելի առողջ եւ հարուստ, քան իրենցից առաջ՝ մարդկության պատմության բոլոր փուլերում: Բայց թվում է, թե ամեն ինչ անդառնալիորեն վատացել է՝ մոլորակը տաքանում է, կառավարությունները տապալվում են, տնտեսությունը՝ քանդվում, բոլորը Twitter-ում նեղսրտում են:20 փետրվարի, 2021 թ.