#6/2025
14 փետրվարի, 2025 թ.
ԽմբագրականԻ՞նչ կտա մեզ Քրդստան պետության հիմնումըՄերձավոր Արեւելքում տեղի ունեցող աշխարհաքաղաքական փոփոխությունները հղի են Հայաստանի համար միաժամանակ ե՛ւ մեծ վտանգներով, ե՛ւ մեծ հեռանկարներով: Վտանգները Թուրքիայի ու Իրանի ներգրավմամբ ուրվագծվող հավանական բախումներն են, ինչպես նաեւ Կովկասի ու Միջին Ասիայի ներկայիս իրադրությունը, որը հանգիստ եւ կայուն չես համարի: Ամեն դեպքում՝ Հայաստանը դրանցից խուսափել չի կարող: Բարեբախտաբար՝ կան նաեւ լավ հեռանկարներ, որոնք ի զորու են փոխել մեր երկրի աշխարհաքաղաքական դիմագիծը:
ՎերլուծականՓաշինյանը սկսել է բաց խաղալԵկեք իրերն անվանենք իրենց անուններով: Այլեւս ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Հայաստանը դավաճանված է, եւ դավաճանված է թիկունքին ստացած հարվածով: Բազմադարյա իր քառուղիներում հայոց պատմությունը հայրենադավության երկրորդ այդպիսի դիպված չի հիշում: Չարագործը նախ Հայաստանից պոկեց եւ դարավոր թշնամու ոտքերի տակ մատաղ արեց մայր Հայաստանի անբաժանելի մաս կազմող ու անդուլ մաքառումների միջով մեր օրերին հասած Արցախը, հետո անցավ բուն Հայաստանի տարածքների հանձնմանը՝ կտոր առ կտոր, ծվեն առ ծվեն: Ու այս ամենը՝ մեր լռելյայն անտարբերության, հանդուրժողականության ներքո եւ խուլուհամր ձեւացած աշխարհի աչքի առջեւ:
Ազատ ամբիոնՍա ռազմավարական գործընկերոջը վայել այց չէրՇարունակում եմ պնդել, որ Փաշինյանի այցը Վաշինգտոն ուներ մեկ հիմնական նպատակ՝ հասկանալ, թե արդյո՞ք Թրամփի վարչակազմը շարունակելու է տրամադրել իրեն այն քաղաքական աջակցությունը, որը նա ստանում էր Բայդենի վարչակազմից։
Շաբաթվա անցուդարձ8-15 փետրվարի 2025թ.Նիկոլ Փաշինյանը փետրվարի 10-11-ն աշխատանքային այցով Ֆրանսիայում էր, որտեղ մասնակցել է Արհեստական բանականության գործողությունների գագաթաժողովին: Այցի շրջանակներում ՀՀ-ում վարչապետի աթոռը զբաղեցնող անձը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ փետրվարի 3-7-ը, Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել էր Մ.Նահանգներ, որտեղ Սպիտակ տանը, հանդիպել էր ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ։ Վաշինգտոնյան այցը, որին «Հայացքը» նախորդիվ անդրադարձել է, ըստ ոչ իշխանական փորձագիտական կարծիքի, տապալված էր: Հիմա գանք փարիզյան այցին:
Գրքի մեկնությունԴանիել Սմիթ «Մտածել ինչպես Դա Վինչին»Վերածննդի ամենաինքնօրինակ ստեղծագործող Լեոնարդո դա Վինչիի կենսագրությունն ու արարումները չեն դադարում զարմացնել անգամ 21–րդ դարում։