Ընթացիկ համար#43/2026
Համար

#7/2018

24 փետրվարի, 2018 թ.

ԽմբագրականՌԱՀՀԿ-ի հատուկ սեմինարը՝ նվիրված Արցախյան շարժման 30-րդ տարեդարձինՌազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ) այսօր՝ Արցախյան շարժման 30-ամյակի ու նրա ժառանգության իմաստավորման լույսի ներքո անցկացրեց սեմինար-քննարկում, որի թեման էր՝ «Ղարաբաղյան շարժում. հաջողության բանաձեւը»: Հրավիրված էին փորձագիտական մակարդակով խնդրին տիրապետող գործիչներ, քաղաքագետ-վերլուծաբաններ, հանրային ակտիվիստներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ եւ այլոք:24 փետրվարի, 2018 թ.ՎերլուծականՂարաբաղյան շարժման չսերտված դասերըԱրցախյան շարժումը բոլորեց իր 30-ամյակը: Հատկանշական է, որ 88-ի իրադարձությունների նշանակության հանդեպ հետաքրքրությունը տարեցտարի աճում է, իսկ Շարժման 30-ամյակին այն հասավ աննախադեպ չափերի: Եվ դա հասկանալի է՝ նոր սերունդ է մեծանում, փորձում է հասկանալ նախորդի հաջողության ակունքները եւ, բացի դրանից, վերաիմաստավորման հարցը, կարծես թե, արդիականանում է: Հուսով եմ, որ ամեն տարի այս միտում կշարունակվի, եւ դա իմաստ ունի: Ինչո՞ւ: Որովհետեւ շատերին է հետաքրքրում այն հարցը, թե ինչպես եղավ, որ Շարժման հաջողությունից հետո մենք մտանք անհաջողությունների մի անվերջանալի շրջափուլի մեջ:Մանվել Սարգսյան24 փետրվարի, 2018 թ.Ազատ ամբիոնԼՂՀ անկախությունն ու բանակցային գործընթացը միջնորդների ներկայացրած առաջարկների համատեքստումՀայաստանի կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Սուրեն Հարությունյանն իր հուշերում անդրադարձել է 1988 թվականին հունիսի 15-ի նստաշրջանին՝ գրելով, որ իր գլխավորությամբ ՀԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունել է որոշում Ղարաբաղը Հայաստանի հետ վերամիավորելու մասին: Մանրամասներ, թե ինչպես դա եղավ կամ ինչպես ստացվեց, չի ներկայացնում: Չի նշում, որ այդ որոշումը պարտադրվել էր ներքեւից: Սա մի օրինակ է՝ ցույց տալու համար, թե ինչպես կարելի է պատմությունը չկեղծել, բայց ներկայացնել իրականությանը չհամապատասխանող ձեւով: Դա սուտ չէ, իսկապես, այդ որոշումն ընդունվել է Սուրեն Հարությունյանի ժամանակ, ընդունել է Խորհրդային…Թաթուլ Հակոբյան24 փետրվարի, 2018 թ.Շաբաթվա անցուդարձՓետրվարի 17-24Փետրվարի 22-ին Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ) անցկացրեց Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված սեմինար-քննարկում` «Ղարաբաղյան շարժում. հաջողության բանաձեւը» թեմայով: Այն նպատակ ուներ վերհանելու Շարժման հաջողության գործոնները, դիտարկելու ազգային-ազատագրական պայքարի մեզանում հաջողված աննախադեպ փորձը եւ քննելու համաժողովրդական վերելքի հետագա անկման ու պետականակերտման գործընթացի աղավաղման պատճառները: Խնդիրը համակողմանիորեն արծարծվեց ինչպես հիմնական զեկուցողների` ՌԱՀՀԿ հետազոտական ծրագրերի տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանի ու «Սիվիլիթաս» հիմնադրամի փորձագետ…24 փետրվարի, 2018 թ.Գրքի մեկնություն«Ղարաբաղյան շարժման պատմություն 1988-1989»«Ղարաբաղյան շարժման պատմություն 1988-1989» պատմագիտական իր աշխատության մեջ Աշոտ Սարգսյանը պահոցային փաստաթղթերի հիման վրա ներկայացրել է Արցախյան շարժման սաղմնավորման տարիների պատմությունը: Գրքի յուրահատկություններից մեկն այն է, որ պատմաբանը պատկերում է իր ապրած ժամանակների պատմությունը։ Կարող է թվալ, թե հին շրջան նկարագրելու համեմատ՝ դա ավելի հեշտ է, քանի որ հեղինակը ոչ միայն եղել է դեպքերի ականատեսը, այլեւ անմիջական մասնակիցը: Եվ, բացի դրանից, աղբյուրներն առատ ու մատչելի են, իսկ տվյալ ժամանակահատվածի դերակատար գործիչները՝ ողջ, որոնցից կարելի է ճշտել որոշ իրողություններ, մանրամասներ եւ այլն։…24 փետրվարի, 2018 թ.Հարցազրույց«Եկավ մի պահ՝ մարդիկ հասկացան, որ իրենք ոչ միայն պատմության մեջ են, այլեւ դրա կերտողն են». Էմիլ Աբրահամյան- Պարոն Աբրահամյան, նախքան 1988 թվականը եւ հենց 88-ին կա՞ր արդյոք շարժման հասարակական պահանջ եւ ինչպե՞ս այն հստակ ձեւավորվեց ու վերաճեց Շարժման: Որո՞նք էին այն որոշիչ գործոնները, որոնք լայն հնչեղություն հաղորդեցին Արցախյան շարժմանը եւ դարձրին այն զանգվածային:24 փետրվարի, 2018 թ.