#7/2021
27 փետրվարի, 2021 թ.
ԽմբագրականԻշխանափոխությունն անխուսափելի էՈւժային կառույցների միջոցով երկար ժամանակ իշխանություն պահելն անհնար է: Այդ մասին են վկայում նաեւ համաշխարհային փորձն ու պատմությունը: Նախ՝ ուժային կառույցները նույնպես պետք է ունենան կուռ հիմնավորումներ, թե ինչի համար է եւ ում է ծառայում այդ իշխանությունը, որի կյանքի ու գործունեության անվտանգությունը (ինչպես յուրաքանչյուր քաղաքացու դեպքում) պարտավորված են պաշտպանել: Այսինքն ուժայինները՝ ոստիկանությունը, ԱԱԾ-ն, բանակը եւ բոլոր մյուսները, պետք է մոտիվացված լինեն, մինչդեռ չկա այժմ այդպիսի մոտիվացիա։
ՎերլուծականԻշխանությունը խճճվել է իր հյուսած կեղծիքի սարդոստայնումԱնցած շաբաթ, երբ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Գյումրիում էր, տեղի ունեցավ հետաքրքիր մի դիպված, որը չվրիպեց շատերի ուշադրությունից: Շենքը, որտեղ նա հանդիպում էր գերիների հարազատների հետ, բազմաթիվ ոստիկաններ, ԱԱԾ աշխատողներ ու դիպուկահարներ էին հսկում: Թե ինչ խոստումներ էր տալիս կամ սփոփանքի ինչ խոսքեր էր ասում վարչապետ աշխատող անձը տարաբախտ ծնողներին, քչերը կարող են իմանալ, քանի որ հանդիպումը փակ էր: Միայն բակում հավաքվածները նկատեցին, թե ինչպես հանդիպումն ավարտած Փաշինյանը մուտքի դռնից դուրս գալուն պես հայտնվեց անվտանգության աշխատակիցները կիպ օղակում: «Օղակը» հապճեպորեն նրան նստեցրեց…
Ազատ ամբիոնՈչ մի խոսքիս չհավատաք, ձե՛րն ասեքՊետության անկախությունը բացարձակ արժեք է:
Շաբաթվա անցուդարձ20-27 փետրվարիԱրցախյան շարժման 33-ամյակի օրը՝ փետրվարի 20-ին, Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Հայրենիքի փրկության շարժումը» հրավիրել էր համապետական հանրահավաք, որն ամենաբազմամարդն էր Շարժման անցկացրած բոլոր համանման միջոցառումներից: 17 քաղաքական ուժերի պահանջը նույնն էր` վարչապետի հրաժարականը: Շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն ավելի վաղ հայտարարել էր, որ այսուհետ Ազատության հրապարակը պետք է դառնա այն վայրը, որտեղ մարդիկ հավաքվելու են, քննարկեն առաջիկա անելիքները:
Գրքի մեկնությունՄիշել Օբամա, «Իմ պատմությունը»Անկեղծ, հուզիչ ու ոգեշնչող, ինչպես բոլորդ նրան ճանաչում եք ու գիտեք: Միշել Օբամայի ռեկորդակիր բեսթսելլերը, որը վաճառվել է 11 միլիոն օրիանակով՝ արդեն հայերեն է: «Իմ պատմությունը» գիրքը պատմում է Այովա նահանգի համեստ բնակավայրերի ու Բուքինգհեմյան պալատի շքեղ սրահների մասին, պարուրում սրտամորմոք վշտով, սովորեցնում դիմակայել դժվարություններին: Իր կյանքի պատմությունը համարձակորեն շարադրելով՝ նա մարտահրավեր է նետում բոլորիս, որպեսզի մտածենք ու հասկանանք՝ ով ենք մենք եւ ինչի ենք ուզում հասնել: