Ընթացիկ համար#43/2026
Համար

#7/2023

25 փետրվարի, 2023 թ.

ԽմբագրականՀայաստանը՝ խաղաքարտ խոշոր խաղացողների ձեռքինՀայաստանում քաղաքական պատկերացումները պարզունակ-կենցաղային են, եւ պատճառը քաղաքական մտքի սնանկությունն է՝ քաղաքական մտքեր գեներացնող ինստիտուտների բացակայության պատճառով: Կա տարածված պատկերացում, որ՝25 փետրվարի, 2023 թ.ՎերլուծականԱյս խաղաղությունից պատերազմի հոտ է գալիսՓետրվարի 18-ին Մյունխենի անվտանգության հերթական համաժողովի շրջանակում եւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի մասնակցությամբ տեղի ունեցավ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը, որտեղ անդրադարձ եղավ այդ երկրների միջեւ խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքների ընթացքին, տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանն ու հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման-սահմազատման իրականացմանը՝ համաձայն Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության:Գեւորգ Բրուտենց25 փետրվարի, 2023 թ.Ազատ ամբիոնԱրցախը հավատարիմ է 88-ի վեհ գաղափարինԿարդացի Արցախյան շարժման 35-ամյակի կապակցությամբ արցախցիներին ուղղված՝ ՀՀ վարչապետի խոսքը։ Չեմ հիշում, թե 44-օրյա պատերազմից հետո երբ է նա վերջին անգամ արցախցիներին ինչ-որ առիթով շնորհավորել։ Նմանապես կարդացի Արցախի նախագահի եւ պետնախարարի (այժմ արդեն՝ նախկին-խմբ.) ուղերձները բազմաչարչար մեր ժողովրդին անցած 35 տարվա ընթացքում վիճակված փորձությունների մասին, թե ինչպես ենք հաղթահարել ու նոր օրերում կանգնել դժվար մարտահրավերների առջեւ։Նատաշա Պողոսյան25 փետրվարի, 2023 թ.Շաբաթվա անցուդարձ18-25 փետրվարի 2023թ.Արդարադատության միջազգային դատարանը փետրվարի 22-ին հրապարակեց Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու պահանջի մասին իր որոշումը։ Դատարանը պարտավորեցրեց Ադրբեջանին կատարել ստանձնած պարտավորությունները՝ բացել Արցախի ճանապարհը եւ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները ՀՀ-ն Լեռնային Ղարաբաղին կապող միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների ու բեռների անխափան եւ ազատ տեղաշարժն ապահովելու համար։ Դատարանը միաժամանակ մերժեց Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով ներկայացրած միջանկյալ միջոցների պահանջները, որոնք վերաբերում էին ենթադրյալ ականապատմանը:25 փետրվարի, 2023 թ.Գրքի մեկնությունԹոմաս Փինչըն «Ձգողության ծիածանը»«Ձգողության ծիածանը» վեպը համարվում է հետմոդեռնիզմի սառցահատը, այսինքն՝ գրականության մեջ հետմոդեռնիզմի առաջին դրսեւորումը, հանգրվանը մի ճամփաբաժանի, որից ճյուղավորվում են բարձր արվեստն ու կոմիքսը, գութն ու դաժանությունը, գիտությունն ու մետաֆիզիկան, պարկեշտն ու սանձարձակը… «Այս գործում միայն ոճերի բազմազանությունն ինչ ասես արժե, էլ չասած՝ մնացածը: Կարճ ասած՝ շշմելու գործ է, մի քիչ դժվարամարս, բայց ընթերցասեր մարդու համար նման հասկացողություն չկա»,- հարցազրույցներից մեկում ասել է գրքի թարգմանիչը:25 փետրվարի, 2023 թ.