#7/2025
22 փետրվարի, 2025 թ.
ԽմբագրականԴասախոսը՝ թամադաՏգեղ երեւույթ է, երբ մարդ չի գտնում իր տեղը կյանքում՝ ընդհանրապես, եւ նախընտրած աշխատանքային գործունեության մեջ՝ մասնավորապես: Տուժում է ե՛ւ մարդը, ե՛ւ ոլորտը, որտեղ նա աշխատում է: Սխալը գալիս է չհավասարակշռված, ապաշնորհ կադրային քաղաքականությունից, ինչը նշանակում է կադրերի ընտրության, տեղաբաշխման եւ վերապատրաստման սկզբունքների քամահրում, առաջատար մասնագետների կերպարի նսեմացում: Լավ կյանքից չէ, որ ճարտարագետի բարձրագույն կրթության դիպլոմը գրպանում անձը հարկադրված է տաքսու վարորդ աշխատել կամ մանկավարժականը փայլուն ավարտած մաթեմատիկայի երիտասարդ ուսուցիչը՝ չիր ու ընդեղեն վաճառել շուկայում:
ՎերլուծականԳոյատեւման իրավունքՓետրվարի 10-ին՝ Փարիզ մեկնելուց առաջ, Փաշինյանը հատուկ հոդվածով անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին՝ ներկայացնելով տարածաշրջանային մարտահրավերների ու անվտանգային իրադրության իր տեսլականը. «Տարածաշրջանում էսկալացիայի համար ոչ մի նախադրյալ չկա եւ ավելին՝ խաղաղության համար բոլոր նախադրյալները ստեղծված են»,- սա հատված է նրա հոդվածից, որի շուրջ է կառուցված հրապարակման գաղափարական հենքը: Փորձենք հասկանալ, թե որոնք են մեզ խաղաղություն բերող այն նախադրյալները, որոնց մասին պնդում է ՀՀ վարչապետը:
Ազատ ամբիոնԱնհանգիստ մտորումներ…Ամեն օր կորցնում ենք, երբ առանց այն էլ շատ բան ենք կորցրել, այնքա՜ն շատ, որ այս երկնքի տակ մի կտոր սեփական ոտնահետք էլ չունենք։
Շաբաթվա անցուդարձ15-22 փետրվարի 2025թ.Շաբաթվա ընթացքում ամենաքննարկվող նյութը փետրվարի 17-ին ՀՀ 2-րդ նախագահի մամուլի ասուլիսն էր, որի բովանդակությունը բավական հարուստ էր եւ հավակնոտ: Ակներեւ էր, որ երկուսուկես տարվա լռությունից հետո շատ ասելիք էր կուտակվել եւ 4 ժամ պահանջվեց այն մասամբ «պարպելու» համար: Քոչարյանի անդրադարձը բուռն հետաքրքրություն էր առաջացրել թե՛ ՀՀ-ում, թե՛ նրա սահմաններից դուրս: Ըստ «Փաստի» վկայության, փետրվարի 19-ի ժամը 15։30-ի դրությամբ՝ բազմաթիվ սոցհարթակներում ասուլիսը դիտել է մոտ մեկ միլիոն օգտատեր, ինչը խոսում է նախկին նախագահի խոսքից մեծ ակնկալիքների մասին։ Եվ դա դեռ ասուլիսի նկատմամբ հանրային…
Գրքի մեկնությունՌիչարդ Բրենսոն «Երբ կորցրի կուսությունս»Ռիչարդ Բրենսոնի «Երբ կորցրի կուսությունս» գիրքը կյանքի բաժակը ցմրուր ըմպող գործարարի հաջողության պատմությունն է: Սա մեր ժամանակների ամենամեծ բիզնես-հանճարներից մեկի անսովոր, հաճախ հախուռն եւ տպավորիչ ինքնակենսագրականն է: