#8/2019
8 մարտի, 2019 թ.
ԽմբագրականԱշխարհը սրընթաց կերպով փոխվում էՄինչ Հայաստանի հասարակությունը ջանում է, ի վերջո, հասկանալ, թե ինչ տեղի ունեցավ մեզանում անցած տարի, իսկ ավելի ստույգ՝ գտնել մեր հարազատ «հայրենասեր օլիգարխիային» իշխանությունից հեռացնելու գործում «Սորոսի եւ միջազգային իմպերիալիզմի ականջները», արեւմտյան աշխարհը համակել են ժողովրդական բողոքների հարաճուն ալիքները: Չկա մի օր, որ եվրոպական որեւէ երկրում երթեր ու հանրահավաքներ չանցնեն: Ալիքը հասել է արդեն մինչեւ Աֆրիկա եւ Լատինական Ամերիկա: Եվ հատկանշականն այն է, որ յուրաքանչյուր բողոքավոր շարժում ունի իր թեման: Ֆրանսիայում «Դեղին բաճկոնակները» բողոքում են ընդդեմ հարկային բռնությունների, Միլանի…
ՎերլուծականԱվանդական մտածողության ուժը. սատանա՞ կա քաղաքումՀայաստանի քաղաքական կյանքում պարբերաբար ի հայտ են գալիս թեմաներ, որոնք ստեղծում են քաղաքական անցողիկ օրակարգեր՝ մարդկանց բաժանելով տարբեր ճամբարների։ Ընդ որում` աչք է զարնում, որ այդ թեմաների շուրջ բանավեճերը միանգամից ընթանում են մտածողության մի ուրույն հարացույցի շրջանակում։ Թեմայի բովանդակությունը մի կողմ թողնելով՝ փորձ է կատարվում պարզել, թե ով է տվյալ մտքի կամ արարքի հեղինակը եւ ով է կանգնած վերջինիս հետեւում։ Ներկա ներհայաստանյան քաղաքական կյանքի այդ նրբերանգները հասկանալու համար մի փոքր պատմական էքսկուրս կատարենք։
Ազատ ամբիոնԿեղծ հայրենասիրությունՎարչապետի` Ւրան եւ Բելգիա կատարած այցերի, ինչպես նաեւ Ռուսաստանի Պետական դումայում ՀՀ Ազգային ժողովի խոսնակ Արարատ Միրզոյանի ելույթի խորապատկերին ինչ-որ չափով աննկատ մնաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի այցը Արցախ: Սակայն նրա հնչեցրած հայտարարությունը, թե ազատագրված հողերը պետք է վերաբնակեցվեն եւ, հատկապես, Իրանի հետ սահմանի մերձակա Արաքսավան գյուղի շինարարության՝ նրա ներկայացրած նախագիծը, թերեւս, ամենակարեւոր իրադարձությունն էին Հայաստանի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքական կյանքում: Այս ամենն ասվել ու արվել է քաղաքական հայտարարություններից դուրս. «Ես…
Շաբաթվա անցուդարձ2-9 մարտիՎարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 3-5-ը աշխատանքային այցով Բելգիայում էր: Հայաստանի վարչապետը Բրյուսելում բարձր մակարդակի հանդիպումներ է ունեցել Եվրոպական միության կառույցների ղեկավարների՝ Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի, Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության հարցերի Բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ: Հանդիպումներից հետո Նիկոլ Փաշինյանը եւ Դոնալդ Տուսկը հանդես են եկել ԶԼՄ ներկայացուցիչների համար հայտարարությամբ, իսկ Եվրահանձնաժողովի նախագահի հետ վարչապետն ունեցել է…
Գրքի մեկնությունԳառնիկ Փանյան, «Հրաժեշտ Այնթուրային»«Հրաժեշտ Այնթուրային» գիրքն ընթերցողին է ներկայացնում 1915թ. ստվերում մեծացած սերնդի հետ տեղի ունեցած դեպքերը: Գառնիկ Փանյանը, ով հինգ տարեկանում տեղահանվել է՝ բռնելով մահվան ճամփան, պատմում է Ջեմալ փաշայի կողմից Այնթուրայում կառուցված որբանոցում իր հետ պատահածները եւ ընթերցողին կոչ անում ականջալուր լինել որբացած սերնդի պատմությանը։