#8/2021
6 մարտի, 2021 թ.
ԽմբագրականՊետականության դիսկրեդիտացումըԻշխանությանը կարելի է նպատակամիտված կերպով վարկաբեկել, բայց մյուս կողմից իշխանությունը կարող է ինքն իրեն վարկաբեկել՝ իր անխոհեմ քայլերով, որոշումներով, գործողություններով կամ անգործությամբ: Ինքնավարկաբեկման դեպքում վարկաբեկվում են նաեւ պետականություն հասկացությունը եւ այն սյուները, որոնց վրա կանգնած է պետությունը: Այդ սյուներն են՝ իշխանության ճյուղերը, պետական ինստիտուտներն ու ինստիտուցիաները, հաստատությունները: Արդյունքում մարդկանց մեջ փլուզվում են կարգուկանոնի, կայունության, օրինականության զգացողությունն ու վաղվա օրվա հանդեպ հավատը։
ՎերլուծականՓաշինյանը հայտարարեց «թավշյա» ժամանակաշրջանի ավարտըՄոտավորապես երեք տարի առաջ «Մերժի՛ր Սերժին» համազգային ընդվզման ալիքի վրա գալով իշխանության, Նիկոլ Փաշինյանն ազդարարեց, իր բնութագրմամբ, «Թավշյա, ոչ բռնի, ժողովրդավարական հեղափոխության» հաղթանակը: Հետագայում նա այդ բնորոշումը հաճախակի էր օգտագործում՝ հավանաբար ժողովրդի մեջ ամրապնդելու համար այդ իրադարձության պատմաքաղաքական կշիռն ու արժեքը: Սակայն գնալով ավելի ու ավելի պարզ էր դառնում, որ տեղի ունեցած գործընթացում, խոշոր հաշվով, չկան ո՛չ ժողովրդավարության, ո՛չ թավիշի, ո՛չ էլ, առավել եւս, հեղափոխության նշույլներ: Իրականում դա «բանավոր պայմանավորվածությամբ» իշխանության փոխանցում էր: Համենայն…
Ազատ ամբիոնՈ՞րն է հարեւանների հետ «լեզու» գտնելու բանաձեւըՀարեւանների հետ հարաբերությունների ձեւավորման թեման արծարծողների մի մասը հարցի լուծումը տեսնում է Ռուսաստանի հետ (ավելի ճիշտ՝ Ռուսաստանի շնորհիվ) անվտանգության ապահովմամբ ամուր անկլավային աշխարհաքաղաքական միավոր դառնալու մեջ։ Մյուս մասը կոչ է անում անմիջապես բանակցությունների մեջ մտնել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ ու, եթե ոչ մտերիմ բարեկամի, ապա լավ հարեւանի համարում ձեռք բերել իրենց աչքերում։ Այնպիսի տպավորություն է, որ, կախված ամենաթարմ իրադարձություններից՝ այս կամ այն ծայրահեղությունների մեջ ենք ընկնում պատմականորեն:
Շաբաթվա անցուդարձ27 փետրվարի - 6 մարտիՄարտի 1-ին Երեւանում հանրահավաքային օր էր: Ազատության հրապարակում ընթանում էր ընդդիմադիր 17 քաղաքական ուժերի հերթական հավաքը, որը սկիզբ էր առել նոյեմբերի 10-ին Մոսկվայում ստորագրված՝ Պուտին-Փաշինյան-Ալիեւ հայտնի եռակողմ հայտարարությունից հետո եւ շարունակվում է գրեթե ամենօրյա ռեժիմով: Ընդդիմության պահանջը պատերազմում պարտված վարչապետի հրաժարականն է:
Գրքի մեկնությունԱլեքս Մայքլիդիս, «Լռակյաց հիվանդը»Հեղինակի առաջին վեպն է: Ըստ գրաքննադատների, Ալեքս Մայքլիդիսը ստեղծել է ինքնատիպ, գայթակղիչ հոգեբանական առեղծված՝ այնքան ոլորապտույտ, այնքան յուրօրինակ, որ դարձել է մի առանձին ժանր։ Գեղեցիկ լեզու, նրբորեն մտածված սյուժե, պատմություն, որ անգթորեն կլանում է ու բաց չի թողնում այնքան, մինչեւ հասնում ես վերջին՝ ցնցող ու միաժամանակ խիստ տրամաբանական շրջադարձին: