#9/2022
13 մարտի, 2022 թ.
ԽմբագրականԵվրոպական քաղաքակրթության ճգնաժամըԺողովրդավարությունը, մարդու իրավունքներն ու օրենքի գերակայությունը եվրոպական քաղաքակրթության այսօրվա երեք առանցքային հենասյուներն են, առանց որոնց, կամ նույնիսկ դրանցից մեկի, կարող ենք ասել, որ նման քաղաքակրթություն այլեւս գոյություն չունի: Այդ արժեքները հեշտությամբ չեն տրվել, դրանք ձեռք բերելու համար Եվրոպայում արյունահեղ պատերազմներ են եղել, միլիոնավոր մարդիկ են զոհվել պատերազմների ընթացքում: Երկրորդ աշխարհամարտից հետո այդ սկզբունքները դրվեցին եվրոպական քաղաքակրթության հիմքում՝ իրավական համակարգում, պետությունների կառուցվածքում ու արժեհամակարգում, եւ թվում էր՝ դրանք այլեւս հաստատուն,…
ՎերլուծականՀիմնախնդիրը զանցառելու «նուրբ» արվեստըՑլամարտ դիտել շատերն են սիրում, բայց քչերը գիտեն, որ ցուլերը կենսաբանորեն դալտոնիկ են, եւ կարմիր գույնը չէ, որ նրանց կատաղության է հասցնում: Իրականում այդ ազնիվ կենդանիներին չի հետաքրքրում, թե ինչ գույնի լաթ են ծածանում իրենց քթի տակ, բոլոր մյուս ցեղակիցների նման նրանք եւս գունապատկերները չեն տարբերում: Որպես սպառնալիք՝ ցուլն ընկալում է ոչ թե գույնը, այլ շարժումը եւ կատաղության նոպաների մեջ հարձակվում է այն ամենի վրա, ինչ շարժվում է: Ուստի, եթե պատահաբար հայտնվեք ցուլին մոտ տարածության վրա, ավելի լավ է՝ անշարժ մնաք ձեր տեղում, որպեսզի, Աստված մի արասցե, չդառնաք նրա հարձակման թիրախը:
Ազատ ամբիոնՀաղթողին նույնպես դատում ենԵրբ 2020թ. 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանը պատերազմում էր միանգամից մի քանի բանակների դեմ՝ ադրբեջանական, թուրքական, ռուսական զենքի եւ ՌԴ արտաքին հակահետախուզության, պակիստանցի ու սիրիացի ահաբեկիչների, երբ Հայաստանը աղաղակում էր, որ երկիրը ենթարկվել է ահաբեկչական հարձակման, աշխարհը լուռ էր: Եվրոպայից երեք երկրի ձայնն էր լսվում՝ Ֆրանսիայի, նաեւ՝ Հունաստանի եւ Կիպրոսի:
Շաբաթվա անցուդարձ5-12 մարտիՆիկոլ Փաշինյանը մարտի 8-9-ը աշխատանքային այցով Ֆրանսիայում էր: Այս մասին հայտնել է վարչապետի աշխատակազմը: Այցի շրջանակում Փաշինյանը Ելիսեյան պալատում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ, այնուհետեւ երկու երկրների առաջնորդները Փարիզում մասնակցել են «Հավակնություններ՝ Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համաժողովին: Միջոցառման ընթացքում Հայաստանի ու Ֆրանսիայի կառավարությունների անդամները քննարկել են տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր: Համաժողովին ելույթներ են ունեցել Մակրոնը եւ Փաշինյանը:
Գրքի մեկնությունԱվետիս Գրիգորյան, Արսեն Բոբոխյան, «Օպերացիա «Զոդ»»Ադրբեջանը չի թաքցնում իր տարածքային հավակնությունները Հայաստանի Գեղարքունիքի մարզի սահմանային շրջանների հանդեպ: Այս աշխատությունը ցույց է տալիս, որ Բաքվի նկրտումները նոր չեն, առնվազն 100 տարվա պատմություն ունեն: