#9/2024
9 մարտի, 2024 թ.
ԽմբագրականԽորացող ճգնաժամԱյն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, կարելի է բնորոշել մեկ արտահայտությամբ՝ համընդհանուր ճգնաժամ, որի բաղադրիչները շատ են՝ կառավարման ճգնաժամ, ռազմաքաղաքական, վստահության, բարոյահոգեբանական, մտքի, արժեհամակարգային եւ այդպես շարունակ: Բայց նախ՝ փորձենք հասկանալ, թե ինչ ասել է ՝ «ճգնաժամ»: Այն առաջացել է հունարեն կռիզիս՝ κρίσις բառից, որի հիմքում ընկած բայը նշանակում է ընտրել, դատել, որոշել։ Արդեն պարզ է դառնում, որ երբ կա ընտրության կամ որոշելու հնարավորություն, ուրեմն ամեն ինչ դեռ կորած չէ:
ՎերլուծականՓաշինյանին հեռացնելը Ռուսաստանի համար օրերի գործ էՄեր ընդդիմությունը զարմանում եւ զայրանում է,- դա հրապարակավ չի արտահայտվում,- թե ինչու Մոսկվան չի աջակցում Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին ու նրանց հովանու տակ գործող ուժերին եւ, վերջնարդյունքում, իշխանափոխություն չի իրականացնում Հայաստանում:
Ազատ ամբիոնՀաջորդիվ դրոշն է. Րաֆֆի ՀովհաննիսյանՄարտերկու, 1992 - մարտերկու, 2024… Պետականության երեսուներկու տարիներ, որոնց վերածնունդն ու վայրէջքը, սխրանքն ու սխալմունքը, մաքառումն ու մեղքը մեզ բերեցին Հայոց հայրենիքի արդի պատմության ամենագոյութենական վճռորոշ ծայրակետին:
Շաբաթվա անցուդարձ2-9 մարտի 2024թ.Մարտի 1-3-ն աշխատանքային այցով Թուրքիայում էր Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, որն Անկարայում ներկա է գտնվել Անթալիայի դիվանագիտական ֆորումի բացման արարողությանը, ինչպեսեւ մասնակցել է տարբեր ձեւաչափերով մի շարք քննարկումների ու երկկողմ հանդիպումների: Անթալիա է մեկնել նաեւ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ Բեռլինից, որտեղ նախորդ օրերին բանակցում էին երկու երկրների ԱԳ նախարարները: Միրզոյանն Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցել էր նաեւ երկու տարի առաջ:
Գրքի մեկնությունԳոռ Կարապետյան «Հաջողության թաքնված կողմը»Ինչպես վկայում է շուկայագետ Գոռ Կարապետյանի գրքի վերանագիրը, այն հաջողության հասնելուն ուղղված ձեռնարկ է, որն օգտակար խորհուրդներ ունի մասնագիտական կողմնորոշման, առաջնորդության, անձնային աճի վերաբերյալ։ Ըստ Գոռ Կարապետյանի, այս նյութերն արդիական են հատկապես մեր օրերում եւ հատկապես` Հայաստանում։