25.11.2024

Свободная Платформа

Արցախն աչքի փո՞ւշ էր…

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Արցախը հանձնողին հարցնում են Չեխիայի հայկական համայնքի հետ հանդիպման ժամանակ՝ հնարավոր համարո՞ւմ է արդյոք Հայաստանում ռազմական տրիբունալը, որով 44-օրյա պատերազմի համար գլխավոր գերագույն հրամանատարը եւ նրա հրամկազմը պատասխանատվություն կրեն։ Պատասխանատվության չենթակվածն ասում է, որ ինքը վաղուց է հայտնել` եթե ժողովուրդը պահանջի, իրեն գնդակահարել, պատի տակ կանգնած է, կարող են գնդակահարել։ Եվ սա ասում է մեկը, ով սեփական ստվերից վախենալով՝ «մարդամեջ» է դուրս գալիս մի քանի տասնյակ թիկնապահներով ու ոստիկաններով շրջապատված։

Հնչում է հաջորդ հարցը. լավ, Արցախը հանձնեցիք՝ հասկացանք, ինչո՞ւ եք զիջում նաեւ հայկական հողերը… Պարզվում է, որ եթե հարցատուն՝ հայ վաստակավոր նկարիչը, չարտագաղթեր Պրահա, հողերը չէին զիջի: Ապա՝ որպես թեմայի ամփոփում, օգտագործում է հարցին հարցով հակադարձելու իր մանիպուլյատիվ հայտնի հնարքներից մեկը, թե այդ հողերի վրա քանի՞ մարդ էր ապրում: Ա՛յ քեզ անկապ տրամաբանություն:

Բանավեճի շարունակությունը նույնպես ուշագրավ է։ Իրեն հարցնում են, թե ինչու չի հրաժարվում, չէ՞ որ ՀՀ-ում եւ ուրիշ երկրներում էլ կան ավելի խելացի մարդիկ, որոնք կարող են երկիրը դուրս բերել աղետալի վիճակից: Ուղղակի պատասխանի փոխարեն երկար-բարակ ներկայացնում է «հայրենիք» հասկացության իր մոդելը, թե հայրենիքն այն վայրն է, որտեղ ապրում են, վերջում էլ խորհուրդ է տալիս օտար ափերում ապրող մեր հայրենակիցներին` մոռանալ հայրենիքը հեռվից սիրելու սովորությունը։

Սա հեռուներում ապրող հայությանն ուղղված նոր ուղե՞րձ էր, թե զայրույթը զսպելու հնարք, երբ ամեն անգամ արտերկիր այցելելով` առնչվում էր մեր հայրենակիցների իրավացի հարցադրումներին.

Ինչո՞ւ Արցախը հանձնեց։

Ինչո՞ւ Հայաստանի տարածքները զիջում է։

Ինչո՞ւ հրաժարական չի տալիս։

Ինչո՞ւ պատասխանատվության չի ենթարկվել։

Սովորության համաձայն, նա սիրում է «լոլոներ» կարդալ` կարծելով, թե իր դիմաց նստած դրսի հայերն այնքան միամիտ են, որ չեն հասկանա, թե ինչպես է խուսափում թեմայից` իր անիմաստ ու ճապաղ «հեքիաթասացությամբ։

Ճիշտ այդպես էր, երբ հարցրին, թե ինչու է առաջնորդվում «Ալմա-Աթայով», այլ ոչ «Ազգային լիգայով», ըստ որի՝ Արցախը չի ճանաչվել Ադրբեջանի մաս, ու հետն էլ հնչեցրին Կոսովոյի օրինակը, խուսափեց պատասխանել, թե «ժամանակը սուղ է»: Բայց ժամանակը հերիքեց զարգացնել այն թեզը, որ առաջնայինը հարեւանների հետ հարաբերություններն են… Հավանաբար՝ պարզաբանելու կարիք չկա, որ երկիր հանձնողների գերնպատակը   հարեւան մեծ եւ փոքր թշնամի երկրների միապետներին հաճոյանալն է:

Հետեւություն` նրան հաջողվել է սեպ խրել իր ժողովրդի մեջ, նրան հաջողվել է մի ստվար զանգվածի թշնամացնել արցախցիների հետ, նա աշխատում է հայրենիքից դուրս ապրող հայերին տարբերակել հայրենիքում ապրողներից, այսինքն` հեռուներում ապրողների համար Հայաստանը հայրենիք չէ:

Այսքանով հանդերձ` Արցախը բոլոր հայերի հայրենիքն է, որը չի տեղավորվում նրանց  մոգոնած «հայրենիք» հասկացության մոդելում: Այդ պատճառով էլ Արցախը հայրենիք հանձնողների աչքի փուշն է դարձել ու հանձնվել թշնամուն:

 

Նատաշա Պողոսյան
Արցախ

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.