07.10.2024

Свободная Платформа

Բանկերն ամեն ինչից փող են «քերում»

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Որքան փոքրանում է Հայաստանը, այնքան մեծանում են բանկային եկամուտները: 2018-ի «թավիշը» նաեւ Հայաստանում բանկային դրամաշորթությունը, այլ կերպ ասած՝ ռեկետը վերացնելու համար էր: Համենայնդեպս՝ այդպես էր հայտարարվել սրանից վեց տարի առաջ:

Նիկոլ Փաշինյանը կոկորդ էր պատռում: Ասում էր, որ իրենք ՀՀ հպարտ քաղաքացիներին ազատելու են բանկային գերությունից, ինչպես նաեւ արագաչափերից ու տեսախցիկներից, քանի որ քաղաքացին, ըստ նրա, «տուգանքի մատերիալ չէ»: Սակայն ամեն անգամվա նման այս դեպքում եւս ունեցանք ճիշտ հակառակ պատկերը:

Փաշինյանը նաեւ հակաօլիգարխիկ հայտարարություններ էր անում ու խոսում նրանց գերշահույթների մասին: Հիմա մենք ունենք «հեղափոխական» օլիգարխներ, իսկ գերշահույթները բազմապատկվել են:

Մեզանում բանկային դրամաշորթությունը հասել է աննախադեպ ծավալների: Տուժում են «հպարտ» քաղաքացիները, որոնց բաժին են հասել առաջին անհրաժեշտության ապրանքների ու ծառայությունների թանկ գները եւ բանկերին փող մատակարարելու տհաճ պարտականությունը:

Շահում են բանկերը, որոնք ամեն ինչից փող են «քերում»: Պատահական չէ, որ այս տարվա վեց ամսվա տվյալներով՝ ՀՀ բանկային ոլորտի զուտ շահույթը կազմել է 172 միլիարդ դրամ կամ ավելի քան 443 միլիոն դոլար: Հիշեցնենք, որ 2023 թվականին բանկերի շահույթը նույն ժամանակահատվածում եղել 142 միլիարդ դրամ:

Եթե այս տարվա վեց ամիսների բանկային ոլորտի շահույթը համեմատենք հետպատերազմական Հայաստանի, այսինքն՝ 2021 թվականի առաջին կիսամյակում արձանագրված ցուցանիշի հետ, ապա կտեսնենք, որ շահույթն աճել է ավելի քան 4 անգամ (2021-ի առաջին վեց ամսում բանկային ոլորտը 40,6 միլիարդ դրամի շահույթ է ստացել):

Փաստորեն ստացվում է, որ ինչքան ՀՀ-ի համար վատ է եղել, ինչքան փոքրացել են մեր տարածքները, ինչքան Նիկոլ Փաշինյանը հանձնել է Հայաստանի հողերը, դրան զուգահեռ աճել է բանկային ոլորտի շահույթը:

Այստեղ տեղին է հիշեցնել, թե ով է այն գործիքը, որ հա՛մ տարածքներ հանձնելու սեւագործ աշխատանքն է կատարում, հա՛մ բանկային ոլորտի ստվերային լոբբինգն իրականացնում: Այդ պաշտոնյայի անունը Մհեր Գրիգորյան է: Նա ՀՀ փոխվարչապետի պաշտոնն է զբաղեցնում եւ սուսիկ-փուսիկ իր «գործը» կատարում: Նա Նիկոլի հանձնարարությամբ Տավուշի տարածքները հանձնելու պայմանավորվածության եկավ ադրբեջանական կողմի հետ: Գրիգորյանի ստվերային դերակատարմամբ է տեղի ունենում նաեւ բանկային ռեկետը: Հայ ժողովուրդը պետք է ճանաչի իր բացահայտ ու թաքնված «հերոսներին»: Ստորաքարշորեն հաճկատար բոլոր ծառայամիտների ու պնակալեզների հատուցման ժամը հեռու չէ:

 

Անդրանիկ Թեւանյան

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.