25.11.2024

Свободная Платформа

Իմաստության լույսը՝ սերունդներին…

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Որպես մանկավարժ՝ մի քանի դիտարկում. Արժեք չունի ոչ մի ատեստավորում, ոչ մի դասընթաց, ոչ մի վկայականի, թե հավաստագրի ձեռքբերում, ոչ մի որակավորման տարակարգ, թափուր տեղի ոչ մի մրցույթ, եթե ուսուցիչը գիտելիք չի փոխանցում աշակերտին։ Հակառակ դեպքում՝ եթե գիտելիք չունի, ինչո՞ւ է մտնում դասարան եւ «հաշմանդամ» դարձնում իր առջեւ նստած աշակերտներին։

Եթե ուսուցչի թափուր տեղի համար մրցույթի թեստային գրավոր հարցաշարում միայն օրենքներ են, այն էլ՝ 200 հարցով, իսկ բանավոր հարցազրույցը տարբեր իրավիճակների մասին է, ապա որտե՞ղ մնացին մասնագիտական առարկաների հարցերը։

Գալիս եմ այն եզրակացության, որ Հայաստանի ԿԳՄՍ նախարարությանը չի հետաքրքրում ուսուցչի մասնագիտական գիտելիքների իմացությունը՝ նախընտրելով  զանազան օրենքների սերտումը, որով հաստատում են, որ ներսից են համալրում անգրագետ ուսուցիչների մուտքը դպրոց։

Եթե աշակերտակենտրոն ուսուցում է դպրոցներում՝ չի նշանակում աշակերտներին ազատություն տալ այնքանով, որ դասագործընթացը բարձիթողի վիճակի հասնի։ Նրանք ազատ են ուսուցչի ուղղորդմամբ տարբեր հարցերի, առաջադրանքների քննարկումներում, իրենց վերլուծական խոսքում… Հակառակ դեպքում՝ դասը կվերածվի քաոսի, անգամ ամենախելացի ուսուցիչը չի կարող պահպանել իր անունն ու հեղինակությունը աշակերտների եւ նրանց ծնողների մոտ։

Ծնողները մեծ դեր ունեն երեխաների դաստիարակության գործում։ Նրանք  հեղինակություն են իրենց երեխաների համար։ Անգամ եթե ծնողը այլեւայլ պատճառներով  չի կարողանում իր երեխային դաստիարակել, ուսուցիչը այնքան պիտի զգույշ լինի, որ    խուսափի ընդհանուրի մեջ կամ այդ երեխայի մոտ ծնողներին մեղադրել։ Ուրեմն՝ դպրոցը պետք է առավել շատ պարտավորված լինի այդ երեխային դաստիարակելու։

Մանկավարժությունը եռաշղթա հարաբերություն է ուսուցչի, աշակերտի եւ ծնողի միջեւ։ Եթե նրանցից որեւէ մեկն իր տեղում չէ, տապալվում է ուսումնադաստիարակչական աշխատանքը։ Ուսուցիչը գործ ունի աշակերտների եւ նրանց ծնողների հետ, որոնց մոտ պետք է հասկացված լինի՝ յուրաքանչյուրին անհատական մոտեցում ցուցաբերելով։

Օրերով տապալված կրթությունը վերականգնելն ամիսներ է պահանջելու, տարով տապալվածը՝ տարիներ… Բայց տեսնում եմ՝ որոշ դպրոցներում տարիներով է տապալված:

Առաջին անգամ եմ նման հարց լսում. «Ինչո՞ւ պիտի ուսուցիչը վախենա աշակերտից կամ ծնողից»։ Պատասխանեմ՝ միայն այն դեպքում, երբ բացթողումն իր կողմից է, երբ տվյալ իրավիճակում սխալը ինքն է։

Անկեղծացա՝ մեծագույն հարգանք ունենալով Մայր հայրենիքի արժանավոր մանկավարժների հանդեպ, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում, որ իրենց առաքելությամբ իմաստության լույսը փոխանցեն սերնդին։

 

Նատաշա Պողոսյան

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.