20.01.2026

Книжное Обозрение

Քրիս Յուան «Տան որսը»

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Քրիս Յուան, «Տան որսը», դետեկտիվ վեպ, անգլերենից թարգմանությունը՝ Էլմա Վարդանյանի, 292 էջ, «Նոր գրախանութ» հրատ., 2023թ.:

Լոնդոնի հայտնի թաղամասերից մեկում վաճառքի հանած տան համար, կարծես, գտնվել է համապատասխան գնորդ՝ հարուստ եւ հաճելի արտաքինով Դոնվանը։ Գլխավոր հերոսը՝ Լյուսին, որ փխրուն, ոչ կայուն հոգեբանական վիճակում գտնվող երիտասարդ կին է, հանգամանքների բերումով ստիպված է լինում անձամբ կազմակերպել տան ցուցադրությունը։ Արդյո՞ք դա նրան կհաջողվի, արդյո՞ք տղամարդը կլինի այն ցանկալի գնորդը, որին սպասում են։

Անկանխատեսելի շրջադարձեր, գաղտնիքներով պարուրված կերպարներ ու սարսափելի բացահայտումներ… Այսպիսին է բրիտանացի ժամանակակից գրող Քրիս Յուանի «Տան որսը», որը մի շնչով ընթերցվող թրիլլեր է։ Այն ողջ ընթացքում ընթերցողին պահում է լարվածության մեջ, բայց, միեւնույն ժամանակ, մոտիվացնում է, քանի որ վեր է հանում մարդկային ոգու անպարտելի ուժը եւ փաստում, որ անգամ թույլ մարդն ի վիճակի է աներեւակայելի հերոսության, եթե նրա առջեւ ազնիվ նպատակ է դրված։

Բրիտանացի գրող, բեսթսելերների հեղինակ Քրիս Յուանի «Տան որսը» կարդալիս պետք է հետեւել մի քանի խորհուրդների՝ ա/ արթուն չմնալ ողջ գիշեր, քանի որ գրքից կտրվելն անհնար է, բ/ կտրուկ շարժումներ չանել. սյուժեի անսպասելի շրջադարձերը կարող են գլխապտույտ առաջացնել, գ/ ընթացքում թուլացնել լարվածությունը, քանի որ յուրաքանչյուր նոր գլխի հետ այն ավելանում է, դ/ ի վերջո, պատրաստ լինել մի կողմ դնելու բոլոր գործերը, քանի դեռ չես հասել վերջաբանին։

Սակայն եթե անգամ չհետեւես այս խորհուրդներին, գիրքն արժանի է թե՛ իր վրա ծախսված ժամանակին, թե՛ այն հույզերին, որոնք ապրում ես ընթերցանության ողջ ընթացքում:

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.